Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 3, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Եսենին
Եսենին

Սերգեյ Եսենին (սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1895 թվական, Կոնստանտինովո ավան, Ռյազանի մարզ -1925 թվականի դեկտեմբերի 28, Լենինգրադ), ռուս գրող, բանվորա-գյուղացիական գրականության ներկայացուցիչ, ավելի ուշ` իմաժինիզմի ներկայացուցիչ։

Ծնվել է Ռյազանի նահանգի Կոնստանտինովո գյուղում։ Վաղ մանկությունից նրա վրա մեծ տպավորություն են թողել ժողովրդական բանահյուսության ժանրը, աստվածաշնչյան պատումներն ու հոգևոր երգերը, որոնք իրենց կնիքն են դրել նրա ստեղծագործության վրա։ Գրել սկսել է ինը տարեկան հասակից՝ ժողովրդական չաստուշկաների ազդեցությամբ։

1912 թվականին Եսենինը տեղափոխվում է Մոսկվա, 1913 թվականին որպես ազատ ունկնդիր հաճախում է Շանյավսկու համալսարանը։ Եսենինի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են մոսկովյան հանդեսներում՝ 1915 թվականին։ շարունակել...