Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 27, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Հիտլեր: Հրեշի վերելքը («Հիտլեր: Չարի ընդվզումը», անգլ.՝ Hitler: The Rise of Evil), Ադոլֆ Հիտլերի կյանքի մասին պատմող կանադական մինիսերիալ, որը բաղկացած է երկու սերիայից: Ռեժիսորը Քրիստիան Դյուգեյն է: Ֆիլմն արժանացել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» և «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգերում:

Ֆիլմի սկզբում ցուցադրվում են մի քանի հատվածներ Ադոլֆ Հիտլերի կյանքից 1899-1907 թվականներին: 10 տարեկանում Հիտլերը (Թոմաս Սանգստեր) իրեն շատ վեհ էր պահում և չէր լսում իր խիստ հորը՝ Ալոիսին (Յեն Հոգ), իսկ նրան սիրող մայրը՝ Կլարան (Ստոկարդ Չենինգ), հավատում էր, որ որդին ունի նկարչական ընդունակություններ, և աջակցում էր նրան: Հայրը մահանում է սրտի կաթվածից, բայց Ադոլֆն անգամ չի տխրում: Հոր մահից հետո 17-ամյա Հիտլերն (Սայմոն Սալիվան) իր փաստաթղթերը ներկայացնում է Վիեննայի արվեստի ակադեմիա, բայց մերժում է ստանում «տաղանդի պակասի» պատճառով: Իմանալով մոր մահվան մասին՝ նա ընդմիշտ տեղափոխվում է Վիեննա, որտեղ շուտով նրա գումարը վերջանում է, և նա ստիպված գիշերում է փողոցներում: Ավստրիայում այդ ժամանակ ծաղկում էր հակասեմականությունը, ինչը Հիտլերին օգնում է գտնել իր անհաջողությունների պատճառ... Ավելին