Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 26, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
ԴՆԹ-ին և NCOA2 կոակտիվատորին (կարմիր) միացված PPAR-γ (կանաչ) և RXR-α (կապույտ) ընկալիչների հետերոդիամերների բյուրեղագիտական կառուցվածքը
ԴՆԹ-ին և NCOA2 կոակտիվատորին (կարմիր) միացված PPAR-γ (կանաչ) և RXR-α (կապույտ) ընկալիչների հետերոդիամերների բյուրեղագիտական կառուցվածքը

Կորիզային ընկալիչներ, մոլեկուլային կենսաբանությունում` սպիտակուցային բնույթի ընկալիչների տեսակ, որոնք ընկալունակ են ստերոիդային, վահանագեղձի յոդ պարունակող հորմոնների, ինչպես նաև մի շարք այլ մոլեկուլների նկատմամբ:

Կորիզային ընկալիչները տրանսկրիպցիայի գործոններ են, քանի որ կարող են անմիջականորեն միանալ ԴՆԹ-ին և այլ սպիտակուցների հետ կարգավորել գեների էքսպրեսիան: Կորիզային ընկալիչներով գենի էքսպրեսիան սովորաբար կատարվում է այն դեպքում, երբ լիգանդը միանում է ընկալչին: Սրա արդյունքում ընկալիչը ձևափոխվում է (կոնֆորմացվում) և ակտիվանում, որից հետո` հարուցում գենի էքսպրեսիա: Այս հատկության շնորհիվ կորիզային ընկալիչները կարգավորում են օրգանիզմի զարգացումը, հոմեոստազն ու նյութափոխանակությունը:շարունակել...