Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 22, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Hitman։ Blood Money («Վարձու մարդասպան: Արյունոտ փողեր»), մարդասպանի սիմուլյատոր, ստելս էքշն ժանրի համակարգչային խաղ։ «Hitman: Blood Money» խաղը մշակվել է դանիական IO Interactive ընկերությունում և հանդիսանում է «Hitman» սերիայի չորրորդ մասը։ Խաղը թողարկել է Eidos Interactive ընկերությունը 2006 թվականի մայիսի 26-ին PAL շրջաններում և մայիսի 30-ին՝ Հյուսիսային Ամերիկայում PC-ի, (Windows-ի), Playstation 2-ի, Xbox-ի և Xbox 360-ի համար։ Խաղի հիմնական հերոսը, ինչպես մնացած բոլոր մասերում, Գործակալ 47-ն է։

Խաղում ավելացվել են մեծ թվով նորամուծություններ, իսկ հատկապես՝ հնարավոր է գերի վերցնել ոչ խաղային հերոսներին, նրանց կրակել, պահել նրանց որպես վահան, զոհի մահը ցույց տալ որպես «դժբախտ պատահար», կարելի է արդիականացնել զենքը (օրինակ՝ ատրճանակի վրա կարելի է տեղադրել կրկնակի օպտիկական նշանոց, խլացուցիչ, լազերային նպատակացույց և այլն)։

Խաղ է վերադարձել առաջադրանքից հետո փող վերցնելու հնարավորությունը։ Այդ փողի միջոցով կարելի է արդիականացնել զենքը, գնել վկաներին և ոստիկանությանը, փոխել ինքնությունը։ Հայտնվել է ճանաչելիության վիճակագրություն. եթե հերոսը տուն է մտնում ինքնաձիգով, սպանել է բոլոր թիկնապահներին և ֆիքսվել է տեսախցիկի կողմից, այդ դեպքում... Ավելին