Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 7, 2017 թ.
Արտաքին տեսք
Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոն (ռուս.՝ Государственный академический театр имени Е. Вахтангова), դրամատիկական թատրոն Մոսկվայում, որը գործում է 1921 թվականից։ Տեղակայված է Արբատ փողոցի վրա։
1921 թվականի նոյեմբերի 13-ին Ե․ Վախթանգովի բեմադրությամբ Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացումը դիտելու եկած հանդիսատեսը ականատես եղավ նոր թատրոնի՝ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի երրորդ ստուդիայի ծնունդին, որը հետագայում՝ 1926 թվականին, վերանվանվեց՝ կրելով իր հիմնադրի և ղեկավարի՝ Եվգենի Վախթանգովի անունը։
1913 թվականի վերջին Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող մի քանի ուսանողներ որոշեցին ստեղծել Ուսանողական դրամատիկական ստուդիա և խաղալ այն ժամանակ նորաձև Ստանիսլավսկու համակարգով։ Սակայն... Ավելին⇒