Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 7, 2016 թ.
Սամանտա Ստոսուր, ավստրալացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ կանանց զուգախաղի վարկանիշում, որը նա պահպանել է 61 շաբաթ, և աշխարհի թիվ 4 ռակետ կանանց մենախաղի վարկանիշում։
Ստոսուրը կարիերայի ընթացքում հաղթանակ է տարել WTA մենախաղի 8 մրցաշարերում, այդ թվում 2011 թվականի Մեծ Սաղավարտի ԱՄՆ բաց առաջնությունում, եզրափակիչում հաղթելով Սերենա Ուիլյամսին և 1980 թվականին Իվոն Գուլագոնգ-Քոուլիից հետո դառնալով առաջին ավստրալացի թենիսիստուհին, ով հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարում։ Նա մասնակցել է նաև 2010 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի եզրափակիչին՝ մրցաշարի ընթացքում հաղթելով քառակի չեմպիոն Ժյուստին Էնենին, աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին և չորրորդ ռակետ Ելենա Յանկովիչին։ Կիսաեզրափակիչ փուլ է հասել 2009, 2012 և 2016 թվականների Ֆրանսիայի բաց առաջնությունների մենախաղի մրցաշարերում։
Ստոսուրը հաղթել է նաև Մեծ Սաղավարտի ևս հինգ մրցաշարերում՝ երկուսը կանանց զուգախաղում և երեքը խառը զուգախաղում։ Կանանց զուգախաղում նա հաղթել է 2005 թվականի... Ավելին⇒