Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 6, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
«Հուդայի համբույրը», հատված Ջոտտոյի նկարից
«Հուդայի համբույրը», հատված Ջոտտոյի նկարից

Հուդա Իսկարիովտացի (եբրայերեն՝ יהודה איש קריות‎, Եհուդա իշ-Կրայոտ), քրիստոնեությունում` Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, որի մատնությունը թույլ տվեց հրեա քահանայապետերին բռնել և խաչելության դատապարտել Հիսուս Քրիստոսին :

Ավետարանում Հուդա Իսկարիովտացու անունն առաջին անգամ հանդիպում է Տասներկու առաքյալների ընտրության ժամանակ: Այդ ընտրությունը ներկայացնում են համատես Ավետարանների 3 հեղինակները (Մատթ. 10:2-4, Մարկ. 3:16-19, Ղուկ. 6:14-16): Ավետարանում Հուդայի ծննդյան վերաբերյալ տեղեկություններն առավել քան աղքատիկ են: Առաքյալները բոլորը գալիլիացիներ էին, չնայած որ ոմանց ծննդավայրը ակնհայտ կերպով տրված չէ: Սակայն Գործք առաքելոցում բազմության կողմից ասված «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են» (Գործք. 2:7) արտահայտությունը մեզ բացահայտում է Տասներկուսի գալիլիական ծագումը: Միայն ոմանք Հուդա Իսկարիովտացուն փորձում են գալիլիացի չհամարել: Այս հարցի ճշտման համար անդրադառնանք Հուդայի` «Իսկարիովտացի» կոչմանը:

«Իսկարիովտացի» բառը համարում են կազմված 2 բաղադրիչից` «իշ», որ նշանակում է այր, մարդ,և «Կարիոտ», որ քաղաքի կամ գյուղի անվանում է : շարունակել...