Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 27, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
բազմատեսակ բոտիխոներ Չինչիյա դե Մոնտեարագոնի Խեցեգործական թանգարանում
բազմատեսակ բոտիխոներ Չինչիյա դե Մոնտեարագոնի Խեցեգործական թանգարանում

Բոտիխո (իսպ.՝ botijo), կավե ծակոտկեն տարա, որի մեջ ջուրը սառն է պահպանվում։ Խեցեգործության մեջ այն բնութագրվում է, որպես գնդանման տարա, որի վերևի մասում կա բռնակ և 2 կամ ավել անցքեր։ Լայն անցքը, որով հեղուկը լցվում է տարայի մեջ, սովորաբար անվանում են բերան, իսկ մյուս անցքերը՝ ծորակ, որի միջոցով ջուրը դուրս է գալիս բարակ շիթերի տեսքով և կարելի է ջուր խմել առանց զգալի կորուստների։

Բոտիխոն իսպանական մշակույթը բնորոշող իր է, որն իրենց առօրյա կենցաղում օգտագործում են Կաստիլիայում, Արագոնում և թերակղզու հարավային երրորդականում (Էստրեմադուրա, Լա Մանչա, Լեվանտե, Անդալուսիա), ինչպես նաև հյուսիսային խոնավ կամ կղզային տարածաշրջաններում։

Ամենահին բոտիխոն, որը պատկանում է արգարիկական մշակույթին, հայտնաբերվել է Պիրենեյան թերակղզու՝ Մուրսիա շրջանի կենտրոնին մոտ գտնվող Պունտառոն Չիկո (Բենիախան) գերեզմանատան պեղումների ժամանակ և ներկայումս պահպանվում է Մուրսիայի հնէաբանական թանգարանում։ շարունակել...