Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 9, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Ջարդված պատուհանների տեսություն (ՋՊՏ), քրեաբանական տեսություն, որը մանր հանցագործությունները դիտում է ոչ միայն որպես քրեական իրավիճակի ցուցիչ, այլև որպես ընդհանուր հանցավորության վրա ազդող ակտիվ գործոն: Ձևակերպվել է 1982 թվականին ամերիկացի սոցիոլոգներ Ջեյմս Ուիլսոնի և Ջորջ Քելլինգի կողմից: Անվանումն առաջացել է հեղինակի կողմից մեջբերված տեսության գործողության տիպական օրինակից. «Եթե շենքում կոտրված է մեկ ապակի, և ոչ ոք այն չի փոխում, ապա որոշ ժամանակ անց այդ շինությունում ամբողջական ոչ մի ապակի չի լինի»: Տեսությունը բազմիցս քննադատվել է:

Տեսությունը պնդում է, որ հասարակության ներողամիտ լինելը մանր հանցագործությունների նկատմամբ, ինչպիսիք են աղբը չթույլատրված վայրերում թափելը, վանդալությունը, հանրային հարբեցողությունը, պտուտադռնակով մետրո ցատկելը և այլն, ուղղակիորեն մարդկանց հրահրում են նման կամ ավելի լուրջ հանցագործություններ կատարելու: Կենցաղային մակարդակում նման պրովոկացիաների հոգեբանական մեխանիզմը ներկայացվում է հետևյալ արտահայտությամբ. «Եթե մյուսներին կարելի է, ապա ինչո՞ւ ինձ չի կարելի»: Մարդը տեսնում է, որ հասարակության մյուս անդամների կողմից վարքի կանոնների խախտումներին վերջ չի տրվում, և, որպես արդյունք, դադարում է հաշվի առնել իր համար պարտադիր կանոնները (ընդ որում ոչ միայն նրանք, որոնց խախտումը նա նկատել է, այլ նաև ցանկացած մյուսները): Այդպիսով, հասարակության մեջ «թույլատրելի խախտման» պայմանական միջին նշաձողն աստիճանաբար ընկնում է, և վաղ թե ուշ դա հանգեցնում է արդեն լուրջ հանցագործությունների թվի աճին:

Եվ ընդհակառակը, աննշան խախտումները կանխարգելելու և նույնիսկ առավել աննշան կանոնները խախտողներին պատժելու համար ակտիվ աշխատանքը (այսպես կոչված «զրոյական հանդուրժողականությունը») ընդհանուր առմամբ խախտումների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում, իսկ աննշան հանցագործությունները կանխարգելելու գործունեությունը թույլ է տալիս «համընթացորեն» կասեցնել կամ զգալիորեն սահմանափակել կրկնահանցագործների հնարավորությունները, որոնք սովորաբար անտեսում են հասարակական վայրերում անհրաժեշտ վարքի կանոնները... Ավելին