Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 52, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմս Ալմավիվան, Սյուզաննան և թաքնված Կերուբինոն. տեսարան 1-ին գործողությունից, 19-րդ դարի ջրաներկ
Կոմս Ալմավիվան, Սյուզաննան և թաքնված Կերուբինոն. տեսարան 1-ին գործողությունից, 19-րդ դարի ջրաներկ

Ֆիգարոյի ամուսնությունը կամ Խելահեղ օրը (իտալ.՝ Le nozze di Figaro, ossia la folle giornata), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կոմիկական օպերա (K. 492), որի հիմքում ընկած է ֆրանսիացի գրող Պիեռ Բոմարշեի համանուն կատակերգությունը։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակը Լորենցո դա Պոնտեն է։ Օպերան բեմադրվել է 1786 թ. մայիսի 1-ին Վիեննայի Արքունական թատրոնում (K.K. Theater an der Burg)։ Համարվում է ավստրիացի երգահանի գլուխգործոցներից մեկը։

Սկզբնապես Պիեռ Բոմարշեի կատակերգությունն արգելված էր Վիեննայում՝ արիստոկրատիայի ծաղրման և ֆրանսիական հեղափոխության հետ կապի համար։ Սակայն Մոցարտի լիբրետիստին հաջողվեց ստանալ օպերային տարբերակի թույլտվությունը, որը վերջնական արդյունքում մեծ հաջողություն բերեց։ Սա դա Պոնտեի և Մոցարտի համագործակցության արդյունք երեք գործերից առաջինն էր, որից հետո ստեղծվեցին համատեղ «Դոն Ժուան» և «Այդպես են վարվում բոլորը» օպերաները։

Երաժշտության ստեղծմանը Մոցարտը ձեռնամուխ է լինում 1785 թ. դեկտեմբերին Վիեննայի իր բնակարանում և վերջացնում է այն 5 ամիս անց։ «Ֆիգարոյի ամուսնությունն» առաջին անգամ բեմադրվել է 1786 թ. մայիսի 1-ին Վիեննայի Արքունական թատրոնում ...

Շարունակել