Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 5, 2024 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Սուրբ Եկատերինայի վանք Սինա լեռան վրա (հուն․՝ Ιερά Μονή Αγίας Αικατερίνης στο Όρος Σινά, արաբ․՝ دير سانت كاترين‎‎, ինչպես նաև Աստվածաշնչող Սինա լեռան վանք հուն․՝ Ιερά Μονή του Θεοβαδίστου Όρους Σινά), Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու վանք, որը գտնվում է Եգիպտոսի Հարավային Սինայի մուհաֆազայում՝ Սանտա Կատարին քաղաքի մոտ։

Աշխարհի ամենահին մշտապես գործող քրիստոնեական վանքերից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարում Սինայի թերակղզու կենտրոնում Սինայ լեռան ստորոտում (բիբլիական Հորեբ) 1570 մ բարձրության վրա։ Վանքի ամրացված շինությունը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով 6-րդ դարում։ Վանքի բնակիչները հիմնականում ուղղափառ հավատքի հույներ են...Ավելին