Jump to content

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 5, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆԱՍԱ-ի կողմից արված Վեներա մոլորակի 2006 թ. լուսանկար
ՆԱՍԱ-ի կողմից արված Վեներա մոլորակի 2006 թ. լուսանկար

Վեներա, կամ Արուսյակ (լատին․՝ Venus), (այլ հայերեն անվանումներ` Լուսաբեր, Աստղիկ, Այգաբեր, Այգաստղ, Գիշերավար, Լուսաստղ, Առավոտյան աստղ, Երեկոյան աստղ), Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է: Պտույտի պարբերությունը 224,7 երկրային օր: Մոլորակը իր լատիներեն, աշխարհում ընդունված, անունը ստացել է Վեներա աստվածուհու անունից, սիրո աստվածուհին Հռոմեական դիցաբանությունում:

Վեներան Երկրի երկնակամարում երևացող մարմիններից պայծառությամբ երրորդն է Արեգակից և Լուսնից հետո, նրա տեսանելի աստղային մեծությունը հասնում է −4,6, բավարար պայծառ, որպեսզի ստվերներ ստեղծի: Քանի որ, Վեներան ավելի մոտ է գտնվում Արեգակին, քան Երկիրը, այն երկնակամարում երբեք չի հեռանում Արեգակից ավելին քան 47,8° (երկրի մակերևույթից դիտողի համար): Իր առավելագույն լուսատվությանը հասնում է արևածագից անմիջապես առաջ կամ որոշ ժամանակ արևամուտից հետո, որտեղից էլ ծագում են նրա Առավոտյան և Երեկոյան աստղ անվանումները:

Վեներան դասակարգվում է որպես երկրային խմբի մոլորակ, և երբեմն այն անվանում են «Երկրի քույր», քանի որ երկու մոլորակները իրար նման են չափերով, ձգողության ուժով և կազմությամբ:

Շարունակել