Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 38, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռուպ ունեցող երեխայի պարանոցի ռենտգեն հետազոտություն առաջահետին պրոյեկցիայով, որտեղ նկատվում է «գմբեթի նշանը»
Կռուպ ունեցող երեխայի պարանոցի ռենտգեն հետազոտություն առաջահետին պրոյեկցիայով, որտեղ նկատվում է «գմբեթի նշանը»

Կռուպ (հայերեն նաև՝ աքլորախեղդ, խորոզակ, խռուկ, կոկորդաշնչափողաբրոնխաբորբ), շնչառության ախտաբանական վիճակ, որը սովորաբար պայմանավորված է վերին շնչուղիների սուր վիրուսային վարակով։ Վարակն առաջացնում է ուռածություն (այտուց) կոկորդի ներսում, ինչը խոչընդոտում է նորմալ շնչառությանը և առաջացնում դասական ախտանիշեր՝ «հաչոցանման» հազ, ստրիդոր (սուլոցանման շնչառություն) և ձայնի խռպոտություն։

Այն կարող է առաջացնել թույլ, չափավոր կամ ուժեղ արտահայտված ախտանիշեր, որոնք սովորաբար ծանրանում են գիշերային ժամերին։ Սովորաբար բուժվում է բերանային ստերոիդների միանվագ օգտագործումով։ Ծանր դեպքերում օգտագործվում է էպինեֆրին։ Այսպիսի հիվանդները պետք է հոսպիտալացվեն։ Կռուպը ախտորոշվում է կլինիկական ախտանիշերի հիման վրա՝ այդ ախտանիշերն առաջացնող ավելի վտանգավոր պատճառների ժխտումից հետո։

Այլ հետազոտություններ կատարելու կարիք սովորաբար չի լինում։ Սա համեմատաբար հաճախ հանդիպող վիճակ է, որը պատահում է երեխաների 15%-ի մոտ, առավել հաճախ 6 ամսականից մինչև 5–6 տարեկանների մոտ։ Այն գրեթե չի հանդիպում դեռահասների և չափահասների մոտ ...

Շարունակել