Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 35, 2023 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Սպանություններ Վայնվիլում (նաև՝ Սպանություններ Վայնվիլի հավանոցում, անգլ.՝ Wineville Chicken Coop Murders) կամ (անգլ.՝ Wineville Chicken Murders), ԱՄՆ Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայի Ռիվերսայդ շրջանում չորս տղաների առևանգումների և սպանությունների շարք, որոնք կատարվել են 1928 թվականին։ Հանցագործություններմեծ արձագանքի են արժանացել ԱՄՆ հասարակության ուշադրության կողմից, որից հետո հետագա իրադարձությունները հանգեցրել են նաև Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքում կոռուպցիոն գործողությունների բացահայտման։

1928 թվականի դեկտեմբերի 31-ին Սառա Նորքտոտը ընդունել է Ուոլթեր Քոլինսի սպանության մեղքը և դատապարտվել ցմահ ազատազրկման․ որտեղից 12 տարի անց նրան պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել։

Դատավարությունը տևել է 27 օր։ 1929 թվականի փետրվարի 8-ին դատավոր Ջորջ Ռ.Ֆրիմանը մեղավոր է ճանաչել Գորդոն Նորտքոտին անհայտ մեքսիկացի տղայի և Ուինսլոու եղբայրների սպանության համար։ 1929 թվականի փետրվարի 13-ին Գորդոն Նորտքոտը դատապարտվել է մահապատժի՝ կախաղանի միջոցով։

Սպանությունների շուրջ աղմուկի պատճառով Վանիլը 1930 թվականի նոյեմբերի 1-ին փոխել է իր անունը և այժմ կոչվում է՝ Միրա Լոմայա...Ավելին