Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 35, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում, զանգվածային սպանություններ, որը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 հասցեում: Գյումրու բնակիչներ Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները սպանվել են Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից։ Սպանությունների համար Վալերի Պերմյակովը Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և պատիժը կրելու նպատակով տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն:

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը մեծ վրդովմունք ու հակառուսական տրամադրություններ է ստեղծել Հայաստանում, տեղի են ունեցել քաղաքացիական հուզումներ, ոստիկանական ուժերի հետ բախումներ, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային մուտքի մոտ և Գյումրիում գտնվող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ: Քաղաքացիական հուզումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի այլ վայրերում:

Վալերի Պերմյակովի կողմից տանը սպանվել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա), իսկ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ մահացել...Ավելին