Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 35, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Տրոհվող ջրի կաթիլի լուսանկարը։
Տրոհվող ջրի կաթիլի լուսանկարը։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Ալան Թյուրինգ (անգլ.՝ Alan Mathison Turing, հունիսի 23, 1912, Մեյդա Վեյլ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 7, 1954, Ուիլմսլոու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ, Բրիտանական կայսրության շքանշանակիր, Թագավորական միության անդամ։ Նշանակալից դեր է խաղացել ինֆորմատիկայի զարգացման մեջ, ձևակերպել է «ալգորիթմ» և «հաշվարկ» հասկացությունները՝ հիմնվելով «Թյուրինգի մեքենայի» գաղափարի վրա, ինչը կարելի է համարել ժամանակակից համակարգիչների մոդել։ Թյուրինգին հաճախ համարում են ինֆորմատիկայի և արհեստական բանականության հայր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թյուրինգը աշխատում էր Բրիտանիայի գաղտնազերծման կենտրոնում՝ Բլեթչլի Պարկում գտնվող Կոդի և ծածկագրի պետական դպրոցում (անգլ.՝ Government Code and Cypher School (GCCS))։ Որոշ ժամանակ նա ղեկավարում էր գերմանական նավատորմի հաղորդագրության գաղտնազերծմամբ զբաղվող «Հաթ 8» բաժինը. այդ ընթացքում հայտնաբերել է գերմանական գաղտնագրերը, այդ թվում... Ավելին