Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 31, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրոմեդայի միգամածությունը
Անդրոմեդայի միգամածությունը

Անդրոմեդայի միգամածություն, Անդրոմեդայի գալակտիկա (M31, NGC 224), Sb տիպի պարուրաձև գալակտիկա: Մեծ գալակտիկա է, ամենամոտը Ծիր Կաթինին, գտնվում է Անդրոմեդայի համաստեղությունում, Երկրից 252 միլիոն լուսատարի (կամ 772 000 պարսեկ) հեռավորության վրա: Գալակտիկայի հարթությունը թեքված է դեպի մեզ 15° անկյան տակ, տեսանելի չափը 3,2 × 1,0°: Ունի 1 տրիլիոն աստղ՝ 2,5-5 անգամ ավելի Ծիր Կաթինից:

Անդրոմեդայի գալակտիկայի մասին առաջին գրավոր հիշատակումը գտնում ենք պարսիկ աստղագետ Աս-Սուֆիի «Անշարժ աստղերի ցուցակում» (946թ.), որտեղ այն նկարագրված է որպես «փոքրիկ ամպ»: 1785թ. Հերշելը M 31-ի կենտրոնում թույլ կարմիր բծիկ նկատեց: Նա կարծիք հայտնեց, որ գալակտիկան մեզ ամենամոտ միգամածությունն է, և հաշվեց հեռավորությունը (իրականությանը ընդհանրապես չհամապատասխանող) Արեգակից Սիրիուս հեռավորության 2000 պատիկի չափով

1864 թ. Ուիլյամ Հագինսը, ուսումնասիրելով M 31-ի սպեկտրը, նկատեց, որ այն տարբերվում է գազափոշային միգամածությունների սպեկտրից: Տվյալների համաձայն, M 31-ը բաղկացած էր բազմաթիվ առանձին աստղերից: Ելնելով դրանից` Հագգինսն առաջարկեց օբյեկտի աստղային բնույթը, ինչը հաստատվեց հետագա տարիներին: 1885թ. գալակտիկայում բռնկվեց SN 1885A գերնոր աստղը, որն աստղագիտական գրականության մեջ ստացավ Անդրոմեդայի S անվանումը: Դիտարկման ողջ պատմության ընթացքում դա M 31-ում գրանցված դեռևս միակ իրադարձությունն է: ...

Շարունակել