Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 27, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրանի օղակների և արբանյակների համակարգ
Ուրանի օղակների և արբանյակների համակարգ

Ուրանի օղակներ, օղակների համակարգ, որը շրջապատում է Ուրան մոլորակը: Այն զբաղեցնում է բարդությամբ միջանկյալ դիրք ավելի զարգացած Սատուրնի և ավելի պարզ Յուպիտերի և Նեպտունի համակարգերի միջև: Ուրանի առաջին ինը օղակները հայտնաբերվել են 1977 թվականի մարտի 10-ին Ջեյմս Էլիոտի, Էդվարդ Դանհեմի և Դուգլաս Մինկի կողմից:

2008 թվականի դրությամբ հայտնի են 13 օղակներ: Ամենափոքր շառավիղն ունի 1986U2R/ζ օղակը (38 000 կմ), ամենամեծը` μ օղակը (մոտ 98 000 կմ): Օղակները չափազանց մուգ են, նրանց մասնիկների ալբեդոն չի գերազանցում 2 %: Հավանաբար, դրանք բաղկացած են ջրային սառույցից օրգանական նյութերի մասնիկներով: Ուրանի օղակների մեծ մասը թափանցիկ չեն: Նրանց լայնությունը մի քանի կիլոմետրից մեծ չէ: Օղակների համակարում փոշու փոքր քանակը բացատրվում է Ուրանի ձգված էկզոսֆերայի աերոդինամիկ դիմադրությամբ:

Համարվում է, որ Ուրանի օղակները համեմատաբար երիտասարդ են, նրանց տարիքը չի գերազանցում 600 միլիոն տարին: Մինչ այժմ պարզ չէ այն մեխանիզմը, որի շնորհիվ նեղ օղակները մնում են իրենց սահմաններում: Ի սկզբանե համարվում էր, որ ամեն մի նեղ օղակի մոտ կա իր «հովիվ արբանյակների» զույգ, որոնք և պահպանում են այդ օղակի ձևը, սակայն 1986 թվականին Վոյաջեր-2-ը հայտնաբերեց միայն մեկ զույգ այդպիսի արբանյակներ (Կորդելիան և Օֆելիան) ամենապայծառ ε օղակի շուրջ: Ուրանի հայտնաբերող Ուիլիամ Հերշելի աշխատություններում օղակների մասին ուղիղ հիշատակում է հանդիպում 1789 թվականի փետրվարի 22-ին ...

Շարունակել