Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 15, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ռենո, 2012 թ. լուսանկար
Ժան Ռենո, 2012 թ. լուսանկար

Ժան Ռենո (ֆր.՝ Jean Reno (իրական անունը՝ Խուան Մորենո-ի-Էրրերա Հիմենես (իսպ.՝ Juan Moreno y Herrera Jiménez); հուլիսի 30 1948, Կասաբլանկա, Ֆրանսիական պրոտեկտորատ Մարոկկո), ֆրանսիացի դերասան իսպանական ծագումով։ Նկարահանվել է սկսած 1979 թ-ից։ Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։

Ժան Ռենոն ծնվել է Կասաբլանկայում, Մարոկկո։ Նրա հայրն ու մայրը իսպանացիներ են և Ֆրանցիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի պատճառով իրենց երկրից փախել են հյուսիսային Աֆրիկա։ Երբ տղան 12 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Փարիզ։ Նրա հայրը՝ Խուանը աշխատում էր լինոտիպիտի (տողաշար մեքենա) վրա աշխատող։ Ռենոյի մայրը դերձակուհի էր և մահացել է, երբ Ռենոն դեռևս 17 տարեկան էր։ Ռենոն ունի մի փոքր քույր՝ Մարի Թերեզա անունով։ Ֆրանսիայում նորմալ կյանք ունենալու համար անհրաժեշտ էր այնտեղի քաղաքացիություն և այն ձեռք բերելու համար Ռենոն ստիպված ծառայության անցավ ֆրանսիական բանակում։ Դերասանությամբ Ռենոն որոշել է զբաղվել դեռ վաղ տարիներից։

Փարիզում նա սկսեց այցելել թատերական դպրոց։ Բացի այդ նա ցանականալով օգնել իր հորը կատարել է աշխատել է ամենատարբեր ոլորտներում՝ վարորդ, մաքսատան աշխատող և հաշվապահ։

Շարունակել