Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 1, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորը Չինաստանում
Ամանորը Չինաստանում
  • ․․․ Ամանորը Չինաստանում նշում են դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը։
  • ․․․ Հայաստանում այս տոնը կոչվում էր Նավասարդ և նշվում էր օգոստոս ամսին։
  • ․․․ Ռուս գրականության մեջ Բրիտանական կղզիները հաճախ կոչվում են «Դաժան Ալբիոն»։
  • ․․․ 168-ը ոչ միայն շաբաթվա ժամերի թիվն է, այլև դոմինոյի խաղաքարերի կետերի թիվը։
  • ․․․ առանց մնացորդի իր թվանշանների գումարի վրա բաժանվող թվերը կոչվում են Հարշադի թվեր։
  • ․․․ Լյուքսեմբուրգն ունի քաղաքային բնակավայրի կարգավիճակ ունեցող 12 համայնք։
  • ․․․ Թեյշեբաինին հրկիզվել և կործանվել է սկյութների և բնիկ ցեղերի հարձակումից, մ.թ.ա. մոտ 585 թվականին։
  • ․․․ Գրիգորյան կամ նոր տոմարը հաջորդել է հին հռոմեական՝ հուլյան կամ հին տոմարին։