Կաձուրո Վատանաբե
Կաձուրո Վատանաբե 渡辺 和郎 | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1955 (68 տարեկան) Կուշիրո, Հոկայդո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սիրողական աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կիտամի աստղադիտարան |
Անդամակցություն | Astronomical Society of Japan? և Արևելյան աստղագիտական ասոցիացիա |
Ալմա մատեր | Q11403692? |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Կազուրո Վատանաբե (ճապ.՝ 渡辺 和郎, մայիսի 1, 1955, Կուշիրո, Հոկայդո, Ճապոնիա), ճապոնացի սիրող-աստղագետ և աստերոիդներ հայտնաբերող, ծնվել է Հոկայդո կղզում։ «Ճապոնական աստղագիտական միության» և «Արևելյան աստղագիտական ասոցիացիայի» անդամ է։
Վատանաբեն ամենահաջողակ աստերոիդներ հայտնաբերողներից է։ Իր դիտարկումների ընթացքում, ճապոնացի այլ աստղագետների հետ միասին, նա հայտնաբերել է ընդհանուր առմամբ 669 աստերոիդ[1]։
Նաև հեղինակ կամ համահեղինակ է այնպիսի ճապոնական գրքերի, ինչպիսիք են «Աստերոիդներ որսողը» (ճապ.՝ 小惑星ハンター), «Երկնային մարմինները լուսանկարելու ուղեցույց» (ճապ.՝ 天体写真マニュアル), «Մեր երազանքի աստղային երկինքը» ({{lang-ja|僕らの夢の星空) և այլն։ Ինչպես նաև Վատանաբեն հաճախ հրատարակում է հոդվածներ ճապոնական «Ամսական աստղագիտական ուղեկից» (ճապ.՝ 月刊天文ガイド) ամսագրում։
Նրա անունով է (4155) Վատանաբե աստերոիդը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Փոքր Մոլորակների Հայտնաբերողներ»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011