Կահիրեի գրքի միջազգային տոնավաճառ
Կահիրեի գրքի միջազգային տոնավաճառ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայր | Կահիրե |
Ցուցահանդեսի տեսակ | գրքի տոնավաճառ |
Բացվել է | 1969 |
Սկիզբ | 1969 |
Կայք | cairobookfair.org.eg |
Կահիրեի գրքի միջազգային տոնավաճառ (արաբ․՝ معرض القاهرة الدولي للكتاب), գրքի խոշոր տոնավաճառ, որն ամեն տարի անցկացվում է Կահիրեում, Ալ-Ազհարի համալսարանի մոտակայքում։ Տոնավաճառի կազմակերպիչն է Եգիպտական գրքային գլխավոր կազմակերպությունը։ Տոնավաճառն ստեղծվել է 1969 թվականին, իսկ նրա առաջին անցկացման օրը համընկնում է Կահիրեի ստեղծման 1000–ամյակի հետ[1]։
Տոնավաճառը, որը պետք է կազմակերպվեր 2011 թվականի հունվարին, չեղյալ է հայտարարվել Եգիպտոսում հեղափոխոխական իրադարձությունների պատճառով։ 2012 թվականի հունվարից տոնավաճառը կրկին կայացել է[2]։
Մասշտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կահիրեի տոնավաճառը արաբական աշխարհի ամենահին և ամենախոշոր տոնավաճառներից է[3][4][5]։ Ամեն տարի տոնավաճառ է այցելում մոտավորապես երկու միլիոն մարդ և հազարավոր գրքավաճառներ։ Տարբեր ընկերություններ և պետական հաստատություններ, գրքերի և վիդեո-արտադրության վաճառքով զբաղվող շատ կազմակերպություններ հաճախ են այցելում տոնավաճառ[6][6]։ Գրեթ երեք շաբաթվա ընթացքում կազմակերպվում են զեկույցներ, դասախոսություններ, հանրային ընթերցումներ և այլ զանգվածային միջոցառումներ։ Նյութերը ցուցադրվում են անգլերեն, արաբերեն և այլ ուրիշ լեզուներով։ Տոնավաճառը միտումնավոր շեշտը դնում է հասարակ եգիպտացիների վրա` բաց երկնքի տակ միջոցառումներ և նույնիսկ զվարճանքի համար հրավառություններ կազմակերպելով[7]։
Տոնավաճառը հայտնի է նաև այն պատճառով, որ Կահիրեի հրատարակչությունները գրականության 3/5-ը հրատարակում են արաբերենով[5]։ 2006 թվականի տվյալներով, այն համարվում է իր մեծությամբ երկրորդը Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառից հետո[1]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տարիներին տոնավաճառը բազմիցս քննադատության է արժանացել մուսուլման զինվորական գրողների գրականության վաճառքն արգելելու համար. այս աշխատանքները քննադատում են գործող կառավարությունը։ Տոնավաճառն արգելում է նաև վիճելի թեմաներով գրքերի վաճառքը[8][9][10]։
2000 թվականին իսլամիստների ցուցերն ընդդեմ ըստ իրենց՝ վիրավորական գրքերի, վերածվել են բռնության գործողությունների։ Մուսուլմանական ուսանողական խմբերի ավելի քան 2000 ներկայացուցիչներ բողոքի ցույցի են դուրս եկել Ալ–Ազխար համալսարանի դիմաց, ինչը հանգեցրել է Եգիպտոսի կառավարության դեմ զանգվածային բողոքի և ավարտվել է 75 հոգու ձերբակալությամբ։ Ուսանողները դեմ են արտահայտվել սիրիացի գրող Հայդար Հայդարի «Տոնախմբություն ջրիմուռների համար» գրքին։ Ի վերջո, դա հանգեցրել է կառավարական տպարանի երկու աշխատակիցների ձերբակալության` «աստվածանարգության» և «հասարակության համար վիրավորական» աշխատանքներ հրատարակելու մեղադրանքով[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Kamel Seif. (24 января 2006 года)։ «Egypt Feature Story. The 38th International Book Fair» (անգլերեն)։ Tour Egypt։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2010-03-29
- ↑ Ihab Shaaraway. «Egypt’s Book Fair back with a vengeance» Archived 2012-01-31 at the Wayback Machine., The Egyptian Gazette, January 30, 2012
- ↑ Censorship trims fare at Cairo International Book Fair Archived 2007-01-05 at the Wayback Machine.. Agence France Presse. January 29, 2008
- ↑ Crowds flocking to Sana’a International Book Fair Archived 2012-02-13 at the Wayback Machine.. Huda al-Kibsi, Yemen Observer. Oct 30, 2007
- ↑ 5,0 5,1 They let the dogs yap'. Maya Jaggi. The Guardian, Saturday 9 February 2008
- ↑ 6,0 6,1 «Speakers at the 41st Cairo International Book Fair» (անգլերեն)։ The British Council։ 2009 год։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2010-03-29
- ↑ Bar'el Zvi. (февраль 2008 года)։ «High interest, no readers» (անգլերեն)։ Га-Арец։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2010-03-29
- ↑ Eman Amr. (6 мая 2007 года)։ «God and woman in Egypt» (անգլերեն)։ SFGate։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2010-03-29
- ↑ «Off the shelf -- and then where?»։ № 519 (անգլերեն)։ Al-Ahram Weekly։ февраль 2001 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2010-03-29
- ↑ Saleh Heba. (25 января 2001 года)։ «Book fair opens amid controversy» (անգլերեն)։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2010-03-29
- ↑ «Cairo book protesters released» (անգլերեն)։ BBC։ 12 мая 2000 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2010-03-29