Jump to content

Կակաբեկա ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կակաբեկա ջրվեժ
անգլ.՝ Kakabeka Falls
ՏեսակPlunge[1]
Երկիր Կանադա
Վարչատարածքային միավորԹանդեր Բեյ
ՎայրOliver Paipoonge?
Մասն էKaministiquia River?
Պահպանման տարածքKakabeka Falls Provincial Park?
48°24′10″ հս․. լ. 89°37′32″ ամ. ե.HGЯO

Կակաբեկա ջրվեժ (անգլ.՝ Kakabeka Falls), ջրվեժ Կամինիստիկիա գետի վրա, Թանդեր բեյ քաղաքից 30 կմ արևմուտք, Օնտարիոյի Օլիվեր Փեյփունջ մունիցիպալիտետի Կակաբելա Ֆոլս գյուղին հարակից տարածքում։

Բարձրությունը 40 մետր է[2], գահավիժում է Կանադական վահանի կողմից ձևավորված կիրճ[3]։ Չափսերի և մատչելիության շնորհիվ այն հաճախ անվանում են «Հյուսիսի Նիագարա» մականունով։

Ջրվեժի ժայռային դիմերեսը և կիրճով ձգվող զառիթափը հիմնականում բաղկացած են անկայուն թերթաքարերից և էրոզիայի են ենթարկվում։ Ժայռերի վրայի բուսական աշխարհը զգայուն է և պարունակում են մոտավորապես 1,6 միլիարդ տարեկան բրածոներ[3]։ Ժայռի փխրունության պատճառով ջրվեժի ներքևի կիրճ իջնելն արգելվում է[4]։

«Կակաբեկա» անունը գալիս է օջիբե լեզվի՝ gakaabikaa («ջրվեժ ժայռի վրա») բառից[5]։

Կակաբեկա ջրվեժի պրովինցիալ այգի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կակաբեկա ջրվեժի պրովինցիալ այգին հիմնադրվել է 1955 թվականին[6], զբաղեցնում է 5 կմ2 տարածք և կառավարվում է Կանադայի բնապահպանության և անտառտնտեսության նախարարության Օնտարիոյի պարկեր մասնաճյուղի կողմից։ Այն շրջապատում է ջրվեժը և տարածվում Կամինիստիկիա գետի երկայնքով, որը դարեր առաջ օգտագործվել է վոյաժորների (մորթիների տեղափոխմամբ զբաղվող անձինք) կողմից, որոնք առաջին եվրոպացիներն էին, որոնք ամեն տարի ձմեռում էին Հյուսիսային Օնտարիոյում։ Նրանք Կամինիստիկիա գետն օգտագործում էին որպես հյուսիս-արևմուտքում հիմնական երթուղի՝ ջրվեժի շուրջ 1.3 կմ երկարությամբ տարածվող գետամիջի քարշավայրի շուրջ[7]։ Այգու ստեղծումից հետո կիրճի եզրին գտնվող հյուրանոցը քանդվել է։ Հյուրանոցի ռեստորանից տեսարան է բացվել դեպի ջրվեժ։

Այգին ունի երկու ճամբար` 169 ճամբարային վայրերով, որոնցից 90-ը էլեկտրականություն ունեն։ Այգում 6 երթուղիներով կարելի է ոտքով անցնել 17,9 կմ[8], ձմռանը կարելի է օգտնվել քարքարոտ լեռնադահուկային արահետներից։ Ամռանը այգում գործում է փոքրիկ «Բնական ժառանգության կրթություն» ծրագիրը, որն ունի ամենօրյա մեկնաբանական ծրագրեր, ուղեկցող արշավներ, այցելուների կենտրոն։

Կանաչ թիկնոցի լեգենդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ թիկնոցի լեգենդը պատմում է Օջիբե ժողովրդի առաջնորդի մասին, որը, լսելով սիու ցեղի անմիջական հարձակման լուրը, իր դստերը հանձնարարում է ժողովրդին պաշտպանելու ծրագիր մշակել։ Արքայադուստրը սիու ցեղի ճամբար է մտնում Կամինիստիկիա գետի երկայնքով և ձևացնում իբրև մոլորվել է։ Նա պայման է դնում նրանց առջև խնայելու իր կյանքը, որի դիմաց ինքը կտանի նրանց հոր ճամբար։ Տեղավորվելով նավակի գլխամասում՝ սիու ցեղի մարտիկներին առաջնորդում է ջրվեժի վրայով դեպի մահ՝ ազատելով իր ցեղին հարձակումից։ Ըստ լեգենդի՝ կանաչ թիկնոցը կարելի է տեսնել Կակաբեկա ջրվեժին մշուշի միջից նայելիս՝ արքայադստեր հուշարձանը, որն իր կյանքը զոհեց՝ փրկելով իր ժողովրդին[9]։ Լեգենդի մեկ այլ տարբերակում ասվում է, որ արքայադուստրը եկել է Սիու ժողովրդի մոտ, այնուհետև նավակից դուրս եկել ու նետվել ջրվեժից և լողալով հասել ափ։ Նրա հետևից ջրվեժից նետվել են սիու ցեղի մարդիկ։ Աղջիկը վազել է իր ժողովրդի մոտ ու նրան տեղեկացրել մոտեցող թշնամու մասին[10]։

Ջրվեժն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կարմիր գետի արշավախումբը Կակաբեկա ջրվեժում, Օնտարիո», Ֆրանսիս Աննա Հոպկինս, 1877

Ջրվեժի պատկերով ամենատպավորիչ կտավը 1882 թվականին ստեղծել է Լուսիուս Ռիչարդ Օ՛Բրայենը։ Կտավը գտնվում է Կանադայի ազգային պատկերասրահում[11]։

Ֆրանսիս Աննա Հոպկինսը, ով հայտնի է կանադական կյանքի նկարագրության պատմական նկարներով, ջրվեժի շուրջ ձգվող գետամիջի ուղին պատկերել է 1877 թվականին և այն անվանել է «Կարմիր գետի արշավախումբը Կակաբեկա ջրվեժում, Օնտարիո»[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Waterfalls of Ontario - Kakabeka Falls». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «Ontario Parks - Kakabeka Falls». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 «Thunder Bay Green Spaces - Kakabeka Falls Provincial Park». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «Go Waterfalling - Kakabeka Falls». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «Freelang Ojibwe Dictionary». Վերցված է 2007 թ․ մարտի 11-ին.
  6. Killan, Gerald (1993). Protected Places: A History of Ontario's Provincial Parks System. Dundurn Press Ltd. էջ 35. ISBN 1-55002-180-X.
  7. «rvtravelog.com - Kakabeka Falls». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. «Ontario Parks - Kakabeka Falls - Hiking». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «Firstpeople.us - Princess of the Mist: The legend of Princess Green Mantle». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. Campbell, Marjorie Elliott (Wilkins) Campbell (1953). Ontario. Ryerson Press. էջ 178.
  11. «National Gallery of Canada - Lucius R. O'Brien - Kakabeka Falls, Kamanistiquia River (1882)». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. «Collections Canada - Frances Anne Hopkins - The Red River Expedition at Kakabeka Falls, Ontario (1877)». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակաբեկա ջրվեժ» հոդվածին։