Կալև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կալև, կարելյան ու ֆիննական դյուցազունների՝ Վյայնամեյնենի, Իլմարինենի, Լեմինկայայնենի նախահայրը։ Վերջիններս երբեմն համարվում են նաև Կալևի որդիները։ Նրա անունից է առաջացել Էլիաս Լյոնրոտի «Կալևալա» չափածո էպոսի անվանումը։ Կալևալա (ֆին.՝ Kalevala) բառացի նշանակում է «երկիր, որտեղ ապրում է Կալևը»։

Էստոնական դիցաբանության մեջ Կալևը առասպելական դյուցազուն-հսկա է, էստոնիայի ազգային էպոսի հերոս Կալևիպոեգի (էստ․՝ KalevipoegԿալևի որդի) հայրը։ Ավանդության համաձայն՝ Կալևը թաղված է Տալլինի Տոոմպեա բլրի տակ։ Բլուրն առաջացել է հսկա քարերից, որ այդտեղ հավաքել է Կալևի կինը՝ Լինդան։ Վերջինս քարերով ծածկել է ամուսնու գերեզմանը։ Առասպելի համաձայն՝ Լինդայի արցունքներից է առաջացել Յուլեմիստե լիճը։

Կալևի անունից է հավանաբար առաջացել Տալլինի հին անվանումը՝ Կոլիվան, որ հայտնի է արաբ աշխարհագրագետ Ալ-Իդրիսիի (1154 թ.) աշխատություններից ու ռուսական հին ձեռագրերից (1223 թ-ից մինչև XVIII դարի սկիզբը)։ Կոլիվան անվանումը կարող էր առաջացած լինել էստոներեն էստ․՝ Kalevan բառից, որ նշանակում է «Կալևին վերաբերող»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]