Կալին Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կալին Ստեփանյան
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1955(1955-05-15) (64 տարեկան)
Ծննդավայր Շամխոր, ԱԽՍՀ, ԽՍՀՄ

Կալին Երվանդի Ստեփանյան (մայիսի 15, 1955(1955-05-15), Շամխոր, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, պաշտպան, մարզիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել ցածր լիգաների՝ «Ռևտրուդ» Տամբով (1977, 1979), «Մաշուկ» Պյատիգորսկ (1978), «Սպարտակ» Օրյոլ (1980-1983, 1988-1990), «Սպարտակ» Օրջոնիկիձե (1984-1987), «Ավտոդոր»/«Ավտոդոր-Օլաֆ» (1990-1992) թիմերում: 1982 թվականին մեկ խաղ է անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» դուբլի համար։ Հանդես է եկել Վլադիկավկազի «Արֆան» (1994), «Ալմարկ», «Մասթերս» (1995, 1997) սիրողական թիմերում:

1992-1994 թվականներին եղել է Ավտոդորի մարզիչ: Աշխատել է «Ալանիա-Դ» Վլադիկավկազ (1995, 2001-2002), «Սպարտակ» Անապա (1997, խաղացել է երկրորդ լիգայի 6 հանդիպումներում), «Էլխոտ» Էլխոտովո (1998, խաղացող մարզիչ), «Վիտյազ» Կրիմսկ (1999-2000, 2003), «Նեմկոմ» Կրասնոդար (2001), «Վոլգար-Գազպրոմ» Աստրախան (2004-2006), Աբինսկ (2008-2009), «Մաշուկ-ԿՄՎ» Պյատիգորսկ (2009-2012), Աստրախան (2009-2012) թիմերի գլխավոր մարզիչ 2012-2014), «Դրուժբա» Մայկոպ (մարտ-հունիս 2015)։

2015 թվականի սեպտեմբերից՝ «Կոբարտ» Տագանրոգ թիմի գլխավոր մարզիչ, որը հանդես է եկել Ռոստովի մարզի առաջնությունում, 2017 թվականի սեպտեմբերից նաև Հարավային դաշնային համալսարանի հավաքականի գլխավոր մարզիչ[1]։

Որդին՝ Արթուրը, նույնպես ֆուտբոլիստ է ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Профиль FootballFacts.ru կայքում