Կալաշնիկով (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալաշնիկով
ռուս.՝ Калашников
Երկիր Ռուսաստան
Ժանրկենսագրական ֆիլմ
Թվականփետրվարի 21, 2020
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Բուսլով
ՊրոդյուսերՍերգեյ Բոդրով և Կոնստանտին Բուսլով
Սցենարի հեղինակՍերգեյ Բոդրով
ԴերակատարներԱրթուր Սմոլյանինով և Օլգա Լերման
Պատմվածքի վայրԽՍՀՄ
Տևողություն110 րոպե

«Կալաշնիկով» (ռուս.՝ «Калашников»), ռեժիսոր Կոնստանտին Բուսլովի ռուսական կենսագրական ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 20-ին[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի սկզբում տանկիստ, ավագ սերժանտ Միխայիլ Կալաշնիկովը մարտական առաջադրանք է կատարում ծանր վիրավորվելու գնով։ Հիվանդանոցից հետո նա, կյանքի մի շարք փորձությունների միջոցով անցնելուց հետո, ձեռնամուխ է լինում գյուտարար գործունեության, մասնակցում է համամիութենական զենքի մրցույթների, որտեղ հավասար պայմաններում մրցում է առաջատար գյուտարարների հետ և հարաբերություններ է հաստատում իր ապագա կնոջ՝ Եկատերինայի հետ։ Արդյունքում, մշակված ԱԿ-ն շահագործման է հանձնվում, իսկ գյուտարարին շնորհվում է Ստալինյան մրցանակ[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Յուրի Բորիսով Միխայիլ Կալաշնիկով ավագ սերժանտ Միխայիլ Կալաշնիկով
Օլգա Լերման Կատերիան Մոիսեևա Կատերիան Մոիսեևա
Արթուր Սմոլյանինով Վասիլի Լյուտի ինժեներ Վասիլի Լյուտի
Դմիտրի Բոգդան Ալեքսեյ Սուդաև մայոր Ալեքսեյ Սուդաև
Վալերի Բարինով Վասիլի Դեգտյարյով գեներալ Վասիլի Դեգտյարյով
Էլդար Կալիմուլին Զայցև Զայցև
Վիտալի Խաև Պավել Կուրբատկին գեներալ Պավել Կուրբատկին
Անատոլի Լոբոցկի Գլուխով գնդապետ Գլուխով
Ալեքսեյ Վերտկով Լոբով պետանվտանգության կապիտան Լոբով
Սերգեյ Գազարով Կրոտով դեպոյի պետ Կրոտով
Վալերի Աֆանասև Նիկոլայ Վորոնով հրետանու գլխավոր մարշալ Նիկոլայ Վորոնով

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստեղծվել է Կալաշնիկովի ծննդյան 100-ամյակի առթիվ։ Սցենարը գրվել է կոնստրուկտորի հուշագրությունների, փաստաթղթերի և իրեն ճանաչող մարդկանց հուշերի հիման վրա, բայց գեղարվեստական ֆիլմի ժանրը տեղ է թողել որոշակի ենթադրությունների և հավաքական կերպարների համար։ Ֆիլմի մշակողներն առանձնակի ուշադրություն են դարձրել զենքի մշակման գործընթացի վերականգնման հարցին։ Բացառապես ֆիլմի համար գործարանային արհեստավորները պատմական գծագրերի հիման վրա պատրաստել են զենքեր՝ ատրճանակից մինչև ԱԿ ինքնաձիգ[3]։

Գլխավոր դերակատար Յուրի Բորիսովը շեշտում է, որ ակտիվորեն ուսումնասիրել է իր կերպարի կյանքը՝ որոնելով և հավաքելով այլընտրանքային աղբյուրներ՝ ցանկանալով գիտակցել զենքագործի կերպարի բարդությունը իր բարդույթներով և մտորումներով[4]։ Ըստ Բորիսովի՝ ինքը անձամբ տեսել է Կալաշնիկովին, և երբ նա անցել է կողքով, «...ինչ-որ բան թռավ նրանից և եկավ ինձ մոտ։ Եվ հետո դրանով շրջում էի նկարահանման հրապարակում»[5]։

Ֆիլմի վրա աշխատանքները սկսվել են 2018 թվականի օգոստոսին, նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայի մարզում (ներառյալ Ապրաքսինների կալվածքը), Ղրիմում, Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Տորժոկում և Շուշարիում։ Կոստյումներն ու բեմիրերը տրամադրել է «Մոսֆիլմ» ստուդիան, որը հովանավորել է նաև հնչյունավորումը և ձայնագրումը[3]։ Տանկային ճակատամարտի տեսարանը նկարահանել են Մեդինի մոտ գտնվող «Военфильм» կինոհամալիրում՝ օգտագործելով «Պոդոլսկի կուրսանտների» դեկորացիաները»[6]։

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին[7], երկրորդը՝ դեկտեմբերի 30-ին[8]։

2020 թվականի փետրվարի 15-ին Իժևսկում կայացել է ֆիլմի հատուկ ցուցադրությունը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фильм о Михаиле Калашникове выйдет в прокат 20 февраля». ТАСС. 2019 թ․ դեկտեմբերի 30.
  2. Денис Корсаков (2020 թ․ փետրվարի 20). «Ваше слово, товарищ Калашников». Կոմսոմոլսկայա պրավդա.
  3. 3,0 3,1 3,2 «Фильм «Калашников» к 100-летию великого конструктора-оружейника: Режиссёр и продюсер Константин Буслов рассказал о работе над картиной». Мосфильм. 2019 թ․ օգոստոսի 15.
  4. «Премьера трейлера фильма «Калашников»: Как создавался автомат № 1». Комсомольская правда. 2019 թ․ դեկտեմբերի 28.
  5. Анна Балуева (20 февраля 2020). «Фильм «Калашников»: Реальный лучше мифического». Собеседник. Վերցված է 20 февраля 2020-ին.
  6. «Съёмки фильма о Калашникове проходят под Калугой». Известия. 2019 թ․ մարտի 25.
  7. «Вышел трейлер фильма про Михаила Калашникова». Российская газета. 2019 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  8. «Вышел трейлер фильма о Михаиле Калашникове». Российская газета. 2019 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  9. «В Ижевске прошла премьера фильма, посвящённого Михаилу Калашникову». ТАСС. 2020 թ․ փետրվարի 15.