Կաթողիկոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կաթողիկոսություն, հոգևոր և եկեղեցավարչական գերագույն իշխանությունը Արևելքի քրիստոնեական մի շարք եկեղեցիներում (Հայոց, Վրաց, Ասորոց, Մալաբարի, նեստորական ասորիների), նաև՝ կաթողիկոսի պաշտոնը, կոչումը։

Կաթողիկոսությունը գլխավորում և կառավարում է Կաթողիկոսը։ Կաթողիկոսության հսկողության ու տնօրինության տակ են գտնվում եկեղեցական հոգևոր, իրավա-վարչական, նախկինում՝ նաև մշակութային-կրթական բոլոր օղակները։ Կաթողիկոսության գիտությամբ ու թույլտվությամբ են կայացվում եկեղեցական կարևորագույն որոշումները, ժողովները, կատարվում մյուռոնօրհնեք, եպիսկոպոսների ձեռնադրությունները։ Կաթողիկոսության գործերն իրականացվում են կաթողիկոսարանի միջոցով։

Հայոց կաթողիկոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց պաշտոնական Կաթողիկոսությունը հիմնվել է 302 թվականին, Վաղարշապատում։

Հայոց Կաթողիկոսությունը կոչվել է նաև քահանայապետություն, եպիսկոպոսապետություն, հայրապետություն։ Պատմա-քաղաքական դեպքերի բերումով Հայոց Կաթողիկոսության նստավայրը հաճախ է տեղափոխվել։ Ստեղծվել են միաժամանակ գործող հակաթոռ կաթողիկոսություններ։

Հայոց կաթողիկոսությունը, որը հիմնականում 15-րդ դարից կոչվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, այժմ գտնվում է Էջմիածնում։ Գոյություն ունեն նաև Կիլիկիայի և հայ կաթոլիկների (Բեյրութին մերձակա Զմմառում) կաթողիկոսություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 165 CC-BY-SA-icon-80x15.png