Երբ Մեսրոպ Մաշտոցը վախճանվում է Էջմիածնում, Վահան Ամատունին համաձայնություն է ստանում նրան իր հայրենի Օշականում թաղելու։ Ճանապարհին նեղվելով շոգից ու ծարավից, հուղարկավորողները դագաղը իջեցնում են գետին՝ մի փոքր հանգստանալու։ Հանկարծ հրաշքով պատռվում է այնտեղ ընկած քարը և միջից սկսում է մի զուլալ ու կաթնահամ ջուր բխել։ Բոլոր հուղարկավորները խմում են այդ ջրից և հագեցնում ծարավը։ Այդ աղբյուրին Կաթնաղբյուր են ասում[3][4][5][6][7]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 61 — 150 էջ։
↑Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ