Կաբակումբա Մասիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաբակումբա Մասիկո
 
Կուսակցություն՝ Ազգային դիմադրության շարժում
Կրթություն՝ Մակերերեի համալսարան և Nabisunsa Girls Secondary School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 20, 1966(1966-10-20) (57 տարեկան)
Ծննդավայր Ուգանդա
Քաղաքացիություն  Ուգանդա

Արքայադուստր Կաբակումբա Մաբվոնի Մասիկո (անգլ.՝ Princess Kabakumba Labwoni Masiko), Ուգանդայի քաղաքական գործիչ, Ուգանդային կառավարության Նախագահության նախկին նախագահ։ Նա նշանակվել է այդ պաշտոնում 2011 թվականի մայիսի 27-ին։ Նա փոխարինել է Բեատրիս Վաբուդեային, ով հեռացվել է կառավարության կազմից[1]։ Այս պաշտոնի հետ միասին նա նաև ծառայել է որպես Կամպալա, մայրաքաղաքային կառավարության նախարար[2]։ 2011 թվականի դեկտեմբերի 14-ին նա հեռացվել է այդ երկու պաշտոններից հետևյալ մեղադրանքներով. պաշտոնեական դիրքի չարաշահում, գողություն, որով դրամական կորուստ է պատճառել կառավարությանը՝ դավադրաբար խաբելով կառավարությանը[3][4][5]։ 

Կաբակումբա Մասիկոն նաև ընտրվել է Մասինդի շրջանի «Բուջենջե գավառի» Ուգանդայի Խորհրդարանի անդամ (Member of Parliament - MP)[6]։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբակումբա Մասիկոն ծնվել է Մասինդի շրջանում 1966 թվականի հոկտեմբերի 20-ին։ Նա կրթություն է ստացել Գուլու ավագ դպրոցում ստանալով O-մակարդակ։ Նաբիզունգայի իգական միջնակարգ դպրոցում  նա ստացել է A-կրթական մակարդակ։ Մասիկոն ընդունվել է Մակերերեի համալսարան, որը երկրի ամենահին և ամենամեծ համալսարան է, որն ավարտել է 1990 թվականին ստանալով Տնտեսագիտական գիտությունների բակալավրի աստիճան։ Նա ունի Ծրագրերիի պլանավորման և վարչարարության դիպլոմ, որը ստացել է 1998 թվականին Ուգանդայի Ազգային Առևտրա-արդյունաբերական պալատի կողմից։ Կաբակումբա Մասիկոն ունի նաև պլանավորման և կառավարման դիպլոմ, որը ստացել է  2000 թվականին Ուգանդայի կառավարման ինստիտուտի կողմից (Uganda Management Institute -UMI)։ 

2009 թվականին Ուգանդայի կառավարման ինստիտուտի կողմից Կաբակումբա Մասիկոյին շնորհվել է Արվեստի բնագավառում պետական կառավարման և վարչարարության մագիստրոսի աստիճան։ 2003 թվականին Միջազգային իրավունքի ինստիտուտի կողմից նրան շնորհվել է Օրենսդրական նախագծերի մշակման դիպլոմ։ 2018 թվականի ապրիլին Կաբակումբան ստացել է Դատական պրակտիկայի դիպլոմ Կամպալայի Օրենքի զարգացման կենտրոնի կողմից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականից մինչև 1996 թվականը Կաբակումբա Մասիկոն աշխատել է իշխող «Ազգային դիմադրության շարժում» քաղաքական կուսակցության կուսակցական գործիչ։ 1996 թվականին խորհրդարանական ընտրություններում նա առաջադրել է իր թեկնածությունը Մասինդի շրջանի ընտրատարածքում, հաղթանակել է և այդ պաշտոնում ծառայել է մինչև 2001 թվականը։ 2001 թվականին, մարզային սահմանների փոփոխությունից հետո, նա իր թեկնածությունն է առաջադրել Մասինդի մարզի Բուջենջե շրջանում, հաղթանակել է և մինչև 2006 թվականը եղել է տարածքային պատգամավոր։ 2006 թվականին նա վերընտրվել է Ուգանդայի խորհրդարանում։ Նույն թվականին նա նշանակվել է Խորհրդարանական հարցերի նախարար և Կառավարության վերահսկման ղեկավար (Government Chief Whip)։ Այդ պաշտոնները նա զբաղեցրել է մինչև 2009 թվականի փետրվարին իր՝ Տեղեկատվության նախարար նշանակվելը[7]։ 2009 թվականի փետրվարի 16-ին նա նշանակվել էր Տեղեկատվության և ազգային առաջնորդության նախարար։ Այդ պաշտոնում ծառայել է մինչև 2011 թվականի մայիսի 27-ը[8]։

2016 թվականի  Ազգային խորհրդարանական ընտրությունների ընթացքում, Կաբակումբա Մասիկոն ինքնառաջադրվել է  Մասինդի քաղաքապետի պաշտոնում, սակայն նա պարտվել է Էռնեստ Կիիզային, ներկայիս՝ Բունյորոյի գործերով պետնախարարին[9]։

Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբակումբա Մասիկոն ամուսնացել է փոխգնդապետ Հենրի Մասիկոյի հետ, որը Նախագահին կից՝ Ուգանդայի ժողովրդական պաշտպանության ուժերի սպայակազմի ( Uganda People's Defence Force-UPDF) աշխատակից է[10]։

Ուգանդայի ոսիկանության հետ սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերին Ուգանդայի ոստիկանության ներկայացուցիչները, գործելով ըստ հրահանգի, Ուգանդայի Արևմտյան շրջանում՝ Մասինդի քաղաքում առգրավել են ռադիոհաղորդիչ և ռադիոյի կայմ Թագավորական հեռարձակման ծառայության (Kings Broadcasting Service - KBS) շենքի տարածքից։ Սարքավորումը, ենթադրաբար, պատկանում էր Ուգանդայի հեռարձակման կորպորացիային (UBC), ազգային ռադիոյի և հեռուստատեսության ցանցին և գողացվել էր UBC-ից 2009 կամ 2010 թվականին, երբ Կաբակումբան Տեղեկատվության և ազգային առաջնորդության նախարար էր, որը պատասխանատու էր UBC-ի համար։ Թագավորական հեռարձակման ծառայությունը (KBS,) որը ներկայումս եթերում է, պատկանում է Կաբակումբա Մասիկոյին (75%) և կայանի գլխավոր տնօրենին (25%)։ 

Կաբակումբա Մասիկոն նաև մասնակցում է UBC-ին պատկանող հողամասերի անօրինական առքուվաճառքին և վարձակալությանը, որը գտնվում է Կամպալայի Բուգոլուբի արվարձանում[11][12]։ Ոստիկանությունն իր եզրակացությունները ներկայացրել է Դատախազության հանրային լսումներին (Directorate of Public Prosecution - DPP)[13]։ Սակայն գլխավոր դատախազը որոշում է կայացրել Մասիկոյին մեղադրանքներ չառաջադրել, իսկ փոխարենը մեղադրվել են ռադիոկայանի մենեջերները։ Այս հանգամանքն արժանացել է խորհրդարանի անդամների բողոքին[14]։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգանդացի հայտնի կանայք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Uganda State House, . (2011 թ․ մայիսի 27). «Comprehensive List of New Cabinet Appointments & Dropped Ministers». Facebook.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  2. Musoke, Cyprian (2011 թ․ հունիսի 27). «Kabakumba Tipped To Be Kampala Minister». New Vision (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  3. Mmali, Joshua (2011 թ․ դեկտեմբերի 14). «Uganda Minister Masiko Resigns After Radio Theft Claim». BBC News. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  4. Masiko, Kabakumba (2011 թ․ դեկտեմբերի 16). «To Err Is Human, Kabakumba Says: Her Resignation Speech». Daily Monitor (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  5. Vision Reporters, . (2011 թ․ դեկտեմբերի 14). «Kabakumba Masiko Forced To Resign From Cabinet». New Vision (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  6. POU (2011). «Profile of Kabakumba Masiko Labwoni Princess, Member of Parliament for Bujenje County, Masindi District». Parliament of Uganda (POU). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  7. Kasanga, Kyetume (2006 թ․ հունիսի 25). «Masiko Celebrates Appointment». New Vision (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  8. Vision Reporter (2009 թ․ փետրվարի 18). «Reshuffle: Museveni Names Janet, Awori, Jeje Ministers». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  9. Muzoora, George (2016 թ․ փետրվարի 20). «Kabakumba Rejects Poll Results». Kampala: Uganda Radio Network. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. Odongo, James (2015 թ․ դեկտեմբերի 14). «Minister Kabakumba Resigns». Uganda Radio Network (URN). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  11. Njoroge, John (2011 թ․ դեկտեմբերի 14). «Is The Downfall of Princess Kabakumba Inevitable?». Daily Monitor (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  12. Nalugo, Mercy (2011 թ․ դեկտեմբերի 15). «Kabakumba Resigns, Named in Land Row». Daily Monitor (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  13. Obore, Chris (2011 թ․ դեկտեմբերի 18). «Police Charge Former Minister Kabakumba With Theft». Daily Monitor (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  14. Sekanjako, Henry (2012 թ․ հուլիսի 13). «Clearing Kabakumba of Transmitter Theft A Joke – MPs». New Vision (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]