Քաղաքացիական դատավարության օրենսգիրք ՀԽՍՀ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքացիական դատավարության օրենսգիրք ՀԽՍՀ, քաղաքացիական դատավարության օրենսդրական նորմերի հանրապետական համակարգված ժողովածու։ ՀԽՍՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 1964 թվականի հունիսի 4-ին (հետագա լրացումներով)։ Նրանում վերարտադրվում են ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների համակարգն ու նորմերը, սակայն հանրապետության իրավասությունների շրջանակներում զարգացվում և լրացվում են հիմունքների դրույթները։ ՀԽՍՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ամփոփում է 6 հատված (432 հոդված)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png