Կաարլի եկեղեցի
Կաարլի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Տալլին |
Հասցե | Tallinn, Toompea tänav 10 |
Դավանանք | լյութերականություն |
Հիմնական ամսաթվերը | 1862 |
Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետական հուշարձան[1] և պատմական հուշարձան[1] |
Անվանված | Կարլ XI |
Ճարտարապետ | Otto Pius Hippius? |
Ճարտարապետական ոճ | Նեոռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1862 |
Բնակիչ | Tallinn Kaarli Congregation? |
Charles's Church, Tallinn Վիքիպահեստում |
Կաարլի եկեղեցի (էստ․՝ Tallinna Kaarli kirik), Էստոնիայի խոշորագույն կրոնական կռույցներից մեկը։ Ունի 1,500 նստատեղ։ Գտնվում է Տինիսմյագի բլրի վրա (Տոոմպեա փողոց, 10)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաարլի եկեղեցի փայտե առաջին շինությունը կառուցվել է 1670 թվականին Սուրբ Անտոնիոսի մատուռի տեղում, որը հավանաբար ոչնչացվել է 1570-1571 թվականներին կամ 1577 թվականին Լիվոնյան պատերազմի արդյունքում[2]։
Եկեղեցին անվանակոչվել է ի պատիվ շվեդ արքա Կարլ XI-ի։ Այն եղել է Վերին քաղաքում ապրող էստոնացիների ու ֆինների թեմական եկեղեցին։ Մինչև եկեղեցու կառուցումը եկեղեցական ծառայություններ են մատուցվել Վերին քաղաքի շինություններից մեկում։
Եկեղեցու առաջին շինությունը այրվել է Հյուսիսային պատերազմի ժամանակ 1710 թվականի օգոստոսին, երբ ռուսական զորքերը հարձակվել են Տալլինի և շրջակա տարածքների վրա։ 1739 թվականին թեմի վերջին քահանան բնակության է մեկնել Ռակվեռե, և թեմը վերջնականապես լուծարվել է։
19-րդ դարի կեսերին Տալլինի՝ Սուրբ հոգու եկեղեցին այլևս չի կարողացել տեղավորել թեմի բոլոր էստոնացիներին, և անհրաժետություն է առաջացել նոր, ավելի տարողունակ եկեղեցի կառուցելու։ 1850 թվականին սկսվել է նոր եեղեցու համար անհրաժեշտ գումարի հավաքագրումը։ Գումարային մեծ ներդրում է արել Էստլանդիայի ասպետությունը։ Հողակտորն ու շինարարական նյութերը տրամադրել է Դոմի գիլդիայի ավագ Հանս Ֆալկը (1791-1874)։ Շինարարությունը Օտտո Հիպիոսի նախագծով սկսվել է 1862 թվականին։
Չնայած այն բանին, որ եկեղեցու աշտաակներն ավարտին են հասցվել միայն 1882 թվականին, իսկ վերջնական շինարարությունն ընդհանրապես ավարտին չէր հասցվել, եկեղեցին օծվել է 1872 թվականին։
1909 թվականին գլխավոր մուտքի ճակատամասում տեղադրվել է գերմանական ժամացույց։ Եկեղեցու որմնանկարները 1879 թվականի հուլիսին ստեղծել է Յոհան Կյոլերը (էստոնական առաջին ֆրեսկո՝ «Եկե՛ք ինձ մոտ»[3]): Խորանի ներքևի հատվածում գտնվող եռամաս կոմպոզիցիայի հեղինակը Սալլի ֆոն Կյուգելհեենն է (1889)։ Ամենախոշոր ջահը նվիրել է Գեորգ ֆոն Մեյենդորֆը։ Եկեղեցու առաջին երգեհոնը կառուցել է Գուստավ Նորմանը, իսկ ժամանակակից երգեհոնը ստեղծվել է 1923 թվականին «Վալկեր» ընկերության կողմից (81 ռեգիստր, խոշորագույնն է էստոնիայում)[4]։ Եկեղեցու ամենահին զանգը ձուլվել է 1696 թվականին Ստոկհոլմում։
Թեմական գերեզմանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեմն ունի տարածք Ռահումյաե գեեզմանոցում։ Գերեզմանոցում մատուռը կառուցվել է 1911-1913 թվականներին Կաարլի եեղեցու ոճով ինժեներ Անտոն Ուեսսոնի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
- ↑ KIRIKUD, KABELID JA KALMISTUD TÕNISMÄEL Արխիվացված 2011-07-20 Wayback Machine(էստոներեն)
- ↑ «Самая величественная церковь Таллина». Արխիվացված է օրիգինալից 2016-01-05-ին. Վերցված է 2020-05-20-ին.
- ↑ «С 1924 года в церкви Каарли стоит крупнейший в Эстонии орган». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաարլի եկեղեցի» հոդվածին։ |