Չլդըր (Ծովակ Հյուսիսո) (թուրք.՝ Çıldır), լիճՀայկական լեռնաշխարհիհյուսիս-արևելքում: Գտնվում է ԹուրքիայիԱրդահանի մարզում, լավային արգելափակման ծագում ունի։ Հայելու մակերեսը 85 քառ. կմ է, գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա, խորությունը 42 մ է։ Այն տեկտոնական գոգավորության մեջ է և նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով։ Երկարությունը հյուսիսից հարավ մոտ 20 կմ է, լայնությունը՝ հյուսիսում 16 կմ։
Ջուրը քաղցրահամ է, լճից դուրս է գալիս Չըլդըր (անվանում են նաև Մեծաջուր) գետը։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը խառն է։ Լճում և գետում ապրում է կարմրախայտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 135)։