Ծխելուց հրաժարվելու միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծխելուց հրաժարվելու միջազգային օր

Տեսակհիշարժան ամսաթիվ
Շաբաթվա օրհինգշաբթի
Հաստատված1977

Ծխելուց հրաժարվելու միջազգային օր, ամենամյա օր, որը նշվում է նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը։ Աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են դասախոսություններ և ցույցեր՝ ծխելու դեմ պայքարելու համար, իսկ ծխողներին առաջարկում են հրաժարվել վատ սովորությունից գոնե մեկ օրով[1]։ Կարող են կազմակերպվել բարեգործական միջոցառումներ, բաժանվել թռուցիկներ ծխելու վտանգների մասին, անցկացվել սպորտային միջոցառումներ և տարբեր իրադարձություններ, կապված առողջ ապրելակերպի քարոզչությանը[2]։ Տոնի նպատակն է խրախուսել մարդկանց թողնել ծխելը, կամ պլանավորել այս գործընթացը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներին ծխելը բավականին տարածված և սովորական երևույթ էր[3]։ Տոնը Ամերիկյան օնկոլոգիական ընկերության կողմից սահմանվել է 1977 թվականին[1][2], առաջին տոնակատարությունը տեղի է ունեցել 1977 թվականի նոյեմբերի 16-ին Սան Ֆրանցիսկոյի Յունիոն սքվեր հրապարակում[4]։ Տոնն ըստ էության դարձավ Արթուր Մալանիի գաղափարի էվոլյուցիան, ով 1970 թվականին Մասաչուսեթս նահանգի Ռանդոլֆ քաղաքում մարդկանց առաջարկում էր դադարեցնել ծխելը մեկ օրով, իսկ խնայված գումարը բարեգործական նպատակներով հանձնել տեղական դպրոց։ Տոնի նախաձեռնումը օգնեց փոխել ծխելու մասին ամերիկացիների պատկերացումները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Интересные факты о борьбе с курением в мире : Из истории борьбы с курением в разных странах мира : [арх. 29.08.2020]. — ФБУЗ «Центр гигиенического образования населения» Роспотребнадзора.
  2. 2,0 2,1 «Всемирный день борьбы против хронической обструктивной болезни легких». mosgorzdrav.ru (ռուսերեն). Департамент здравоохранения города Москвы. 2019 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին. {{cite web}}: Text "Департамент здравоохранения Москвы" ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 The American Cancer Society medical and editorial content team (2018 թ․ սեպտեմբերի 11). «History of the Great American Smokeout» (PDF). www.cancer.org (անգլերեն). American Cancer Society. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Patricia Cameron (1977 թ․ նոյեմբերի 16). «Industry Documents Library». UCSF Library (անգլերեն). Калифорнийский университет в Сан-Франциско. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին. {{cite web}}: Text "University of California, San Francisco" ignored (օգնություն)