Ծիսական ծխարկման անոթ (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն)
Արտաքին տեսք
նյութ | կավ |
---|---|
բարձրություն | 51,5 սմ |
լայնություն | 28,5 սմ |
Ծիսական ծխարկման անոթ, մ․թ․ա․ 15-14-րդ դարերում Լճաշենից հայտնաբերված կավե անոթ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2009-185 համարի ներքո։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեփորաձև խողովակ է` հղկված և փայլեցված մակերեսով։ Կավը խոշորահատիկ է, ավազախառն։ Իրանը վարից վեր հարդարված է կարմիր օխրայով և սպիտակ ներկով ընդելուզված սեպաձև եռանկյունիներով, որոնց մեջ դեպի վեր գալարվող երկու օձի ռելիեֆներ են (յուրաքանչյուր կողմի վրա մեկական)։ Անոթի զարդաեղանակը արխայիկ է։ Այն կատարված է թրծումից հետո։ Սուր գործիքով հեռացված է մակերեսի վերին շերտը, որից հետո փորագրված զարդանախշի մակերեսը ընդելուզվել է երկգույն ներկով։
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առարկան ունեցել է ծիսական կիրառություն` ծառայելով թաղման ժամանակ կատարվող ծխարկման ծեսին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։ ![]() |