Ծառաբնակ բարոնը
Ծառաբնակ բարոնը իտալ.՝ Il barone rampante | |
|---|---|
Վեպի հայերեն հրատարակության շապիկը (2017) | |
| Հեղինակ | Իտալո Կալվինո |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | վեպ |
| Կազմված է | 30 մասից |
| Մասն է | «Մեր նախնիները» եռագրություն |
| Բնօրինակ լեզու | իտալերեն |
| Լեզու | հայերեն |
| Կերպար(ներ) | Կազմիմո Ռոնդո |
| Ստեղծման տարեթիվ | 1957 |
| Շարք | Մեր նախնիները |
| Նախորդ | «Երկատված վիկոնտը» |
| Հաջորդ | «Գոյություն չունեցող ասպետը» |
| Խմբագիր | Զավեն Բոյաջյան |
| Երկիր | Հայաստան |
| Հրատարակման վայր | Երևան |
| Հրատարակիչ | Անտարես |
| Հրատարակված է | Sarajevo Publishing? |
| Հրատարակման տարեթիվ | 2017 |
| Թարգմանիչ հայերեն | Հասմիկ Եղիազարյան |
| ԳՄՍՀ | 978-9939-76-014-8 |
| ՀՏԴ | 821.163.3-31 |
| ԳՄԴ | 84(4Իտ)-44 |
«Ծառաբնակ բարոնը» (իտալ.՝ Il barone rampante), 1957 թվականին հրատարակված Իտալո Կալվինոյի վեպը, որը նրա «Մեր նախնիները» (իտալ.՝ I nostri antenati) եռագրության երկրորդ գիրքն է։ Եռագրության մյուս վեպերն են՝ «Երկատված վիկոնտը» (իտալ.՝ Il visconte dimezzato, 1952), «Գոյություն չունեցող ասպետը» (իտալ.՝ Il cavaliere inesistente):
Վեպի գործողությունները ծավալվում են ծառաշատ Օմբրոզայում։ Գլխավոր հերոսը` Կոզիմո Ռոնդոն, վճռում է այլևս չենթարկվել ավանդապաշտ ու խիստ ընտանիքին, լքում է նրանց ու ողջ կյանքն անցկացնում ծառերի վրա։ «Ծառաբնակ բարոնը» այլաբանական վեպ է։ Վեպում պատմողը գլխավոր հերոսի եղբայրն է[1]։
Հայերեն հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը 2017 թվականին հայերեն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը «Օտար գիր» մատենաշարով։ Իտալերենից թարգմանեց Հասմիկ Եղիազարյանը, խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ 320 էջ։
Հայերեն հրատարակության հանձնարարականը
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի իտալացի ականավոր գրող Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպի (1957)՝ նրա լավագույն երկերից մեկի գործողությունը ծավալվում է XVIII դարի և XIX դարի սկզբին ծառաշատ Օմբրոզայում։ Արկածային սյուժեով, էքսցենտրիկ կերպարներով և հեղինակին հատուկ թեթև և հեգնական ոճով վեպն արծարծում է նաև մեր ժամանակների կարևորագույն խնդիրները։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||