Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից
Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից անգլ.՝ Killer Klowns from Outer Space | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1], այլմոլորակայինների ներխուժում, սարսափ ժանրի կատակերգություն, սարսափ ֆիլմ և կինոկատակերգություն |
Թեմա | այլմոլորակայինների ներխուժում |
Թվական | 1988 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չիոդո եղբայրներ |
Պրոդյուսեր | Չիոդո եղբայրներ |
Դերակատարներ | Գրանտ Քրամեր[2][3], Սյուզան Սնայդեր[2], Ջոն Ալեն Նելսոն[2], Ռոյալ Դենո[2], Ջոն Վերնոն[2] և Քրիստոֆեր Տիտուս[2] |
Երաժշտություն | Ջոն Մասարի |
Մոնտաժ | Քրիստ Ռոտ |
Կինոընկերություն | Media Home Entertainment? |
Տևողություն | 88 րոպե |
«Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» (անգլ.՝ Killer Klowns From Outer Space), ամերիկյան ֆանտաստիկ կատակերգություն, 1988 թվականի սարսափ ֆիլմ, որի ռեժիսորն է Սթիվեն Չիոդոն: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1988 թվականի մայիսի 27-ին: Սյուժեն պատմում է օտար ծաղրածուների մասին, որոնք պատրաստվում են մարդկանց վերածել մթերքի: Ֆիլմը արժանացել է բուռն արձագանքների:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրահար զույգը՝ երիտասարդ Մայքը և Դեբին գտնվում էին քաղաքի ավտոկայանատեղիում, որտեղ երկնքում նկատում են թռչող երկնաքար, և ըստ նրա հետագծի անկման որոշում են, որ այն կընկնի անտառում: Հետաքրքրությունից դրդված երիտասարդները գնում են անտառ, որպեսզի տեսնեն ընկած երկնաքարը: Հասնելով երկնաքարի ընկնելու վայրը, զույգը չի նկատում այն, բայց զարմանքով տեսնում է մի մեծ, վառ, գույնզգույն լույսերով զարդարված կրկեսային վրան: Մայքն ու Դեբին մտնում են վրան ու տեսնում վարդագույն բամբակից պատրաստված մեծ բոժոժներ, որտեղ նրանք հայտնաբերում են մարդկանց մարմիններ, որոնք ծաղրածու-այմոլորակայինները օգտագործվում են որպես սնունդ: Հազիվ փախչելով ծաղրածուների կրկեսային վրանից, Մայքն ու Դեբին գնում են իրենց փոքր քաղաքի ծայրամասում գտնվող ոստիկանություն, որպեսզի հայտնեն տեղի ունեցածի մասին: Ոստիկանությունում զույգը գտնում է Դեբիի նախկին ընկերոջը՝ Դեյվին և ավագ սպա Կուրտիսա Մուինիին, որոնց նրանք փորձում են համոզել, որպեսզի նրանք գնան և տեսնեն կրկեսային վրանի վայրէջքի տեղը: Սակայն ծաղրածու-այլմոլորակայինները արդեն շարժվել էին Մայքի և Դեբիի հետքերով և եկել քաղաք, որտեղ սկսել են ավելացնել իրենց սննդի պաշարները։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրանտ Կրամեր՝ Մայք
- Սյուզան Սնայդեր՝ Դեբի
- Ջոն Ալեն Նելսոն՝ Դեյվ
- Ջոն Վեռնոն՝ Կուրտիսա Մունի
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի երաժշտությունը գրել և կատարել է ամերիկյան The Dickies փանք-ռոք խումբը[4]:
Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին տեղեկություններ կային ֆիլմի հնարավոր շարունակության մասին՝ հետևյալ անվանումով «Մարդասպան-ծաղրածուների վերադարձը տիեզերքից» 3D ձևաչափով (անգլ.՝ The Return of the Killer Klowns from Outer Space in 3D)[5]: Գրանտ Կրամերը, որը խաղացել է Մայքի Տաբակոի բնօրինակ դերում, հայտնել է, որ գրել է նոր ֆիլմի սցենարը, սակայն նկարահանումները չի կարող սկսել, քանի դեռ դիստրիբյուտորների հետ պայմանագիր չի կնքվել [5]:
2016 թվականին Սթիվեն Չիոդոն պատմել է, որ ֆիլմի շարունակություն կստանա նոր կյանք հեռուստասերիալի տեսքով[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0095444/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.imdb.com/title/tt0095444/fullcredits
- ↑ http://www.filmaffinity.com/es/film714647.html
- ↑ Killer Klowns — The Dickies
- ↑ 5,0 5,1 Brad Miska (2011-06-11)։ «MOVIES‘Killer Klowns from Outer Space’ Sequel in the Works!!»։ Bloody Disgusting! (անգլերեն)։ Վերցված է 2017-10-06
- ↑ Jonathan Barkan (2016-03-21)։ «‘Killer Klowns from Outer Space’ to Return as a TV Series?»։ Bloody Disgusting! (անգլերեն)։ Վերցված է 2017-10-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|