Ծաղիկներով ծաղկաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղիկներով ծաղկաման
տեսակգեղանկար
նկարիչԱննա Վալայե-Կոստեր
տարի1781
բարձրություն40 սանտիմետր
լայնություն31 սանտիմետր
ժանրծաղկային նատյուրմորտ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՆանսիի կերպարվեստի թանգարան
հավաքածուՆանսիի կերպարվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ

«Ծաղիկներով ծաղկաման» (ֆր.՝ Vase de fleurs), ֆրանսիացի նկարիչ, նատյուրմորտի և ծաղկային կոմպոզիցիաների նկարների վարպետ Աննա Վալայե-Կոստերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1781 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 40 × 31 սմ։

Այսօր «Ծաղիկներով ծաղկաման» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նանսիի կերպարվեստի թանգարանում[1] (Նանսի, Ֆրանսիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծաղիկներով ծաղկաման» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1781 թվականին՝ ամուսնանալուց անմիջապես հետո։ Կտավը համարվում է ծաղկեփնջերի շարքի նկար, որը ստեղծվել է սկսած 1772 թվականից[2]։ Այս նատյուրմորտը Նանսիի կերպարվեստի թանգարանում հայտնվել է մինչև 1845 թվականը՝ Բոլյոյի նվիրատվությամբ։ 1891 թվականից մինչև 1900 թվականը նկարը ենթարկել են վերականգնման, քանի որ մակերևույթը դեղնել էր։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Վալայե-Կոստերին հաջողվել է բազմազան ծաղիկներից ստանալ ներդաշնակ փունջ։ Ծաղիկները դրված են երկնագույն-փիրուզե գույնի ճենապակե ծաղկամանում։ Դրա գույնը համադրվում է կապտականաչ տերևների և կտավատի փոքրիկ ծաղիկների հետ՝ ընդգծելով մարգարտասպիտակ հազարաթերթ վարդն ու ոջլադեղի ճյուղը։ Վարդասպիտակ հողմածաղիկը լավագույնս համադրվել է իր հարևանի՝ ոսկեգույն տերևի հետ։ Կան նաև նկարված շոկոլադագույն ականջավոր գնարբուկ և մանուշակ․ վերջինս ուժեղացնում է ընդհանուր տպավորությունը[2]։

«Ծաղիկներով ծաղկաման» ստեղծագործությունով նկարչուհին ապացուցել է, որ նատյուրմորտի մեծ վարպետ է՝ դետալների ճշգրտությամբ, կոմպոզիցիայի նուրբ բարդությամբ և երանգների նրբությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vase de fleurs - Vallayer-Coster Anne». musee-des-beaux-arts.nancy.fr (ֆրանսերեն). Musée des Beaux-Arts de Nancy. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 Bouleau, Cécile Éclats : collection du Musée des beaux-arts de Nancy. — Paris/Nancy: Somogy, 2005. — 229 p. — ISBN 2-85056-879-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]