Jump to content

Ծածկարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծածկարան, շվաքարան, գյուղատնտեսական կենդանիներին, կերերը, ցամքարը, տեխնիկան և այլն անձրևից, քամուց պաշտպանող, թեթև հիմնակմախքավոր, ծածկավոր, հաճախ՝ փայտե շինություններ։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածկարաններ կառուցում են արոտավայրերում, ֆերմայամերձ տարածքում և այլն։ Դրանք կառուցվածքով նման են ծածկավոր կալատեղերին, որոնք օգտագործում են ցորենի ժամանակավոր պահպանության և լրացուցիչ մշակման համար։ Ծածկարանները լինում են՝ առանձին կառուցված կամ շինության պատին հենած։ Դրանք սովորաբար կառուցում են էժանագին տախտակներից, ձողերից, հյուսացանկապատերից և այլն։ Առավել հիմնովին կառուցում են գյուղատնտեսական տեխնիկայի պահպանման համար նախատեսվող ծածկարանները, դրանց հիմնակմախքը պատրաստում են երկաթբետոնից, տանիքը ծածկում են ասբեստցեմենտե թերթավոր կամ գլանափաթեթավոր նյութերով, պատերը լրացնում են աղյուսով կամ պանելներով, հատակը՝ կարծր ծածկույթով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։