Խփիր կամ փախիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խփիր կամ փախիր, վիճակ է, որի ժամանակ օրգանիզմը մոբիլիզացնում է էներգիան՝ վտանգը հաղթահարելու նպատակով։ Առաջին անգամ նկարագրել է Ուոլթեր Քենոնը[1][2][3][4][5].

Ֆիզիոլոգիան և մեխանիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգի պահին հիպոթալամուսը քիմիական ազդանշան է փոխանցում մակերիկամներին ՝ դրանով իսկ ակտիվացնելով սիմպաթիկ նյարդային համակարգը։ Մակերիկամները արտազատում են Կատեխոլամինային հորմոններ ՝ ադրենալին և նորադրենալին։ Միևնույն ժամանակ, օստեոբլաստները արտազատում են օստեոկալցին, որն արգելակում է պարասիմպաթիկ նյարդային համակարգի նեյրոններին[6]:Դրանք նպաստում են ակնթարթային ֆիզիկական ռեակցիաներին, բոլոր մկանների բարձր ակտիվությունն ապահովելու համար[7]։ Այս ամենը միասին ուժեղ խթանող ազդեցություն է ունենում մարմնի վրա ՝ կարճ ժամանակով մեծացնելով մկանների ուժը, արձագանքման արագությունը, ընկալիչների զգայունությունը և դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնելով ցավի շեմը։ Այս հորմոնների արտազատման արդյունքում անոթազարկը զգալիորեն արագանում է, արյան ճնշումը բարձրանում է, շնչառությունն արագանում է, քրտնարտադրությունը մեծանում է։ Գիտակցությունը նվազում է ՝ կենտրոնանալով վտանգի աղբյուրի վրա, ինչը թույլ է տալիս մասամբ կամ ամբողջությամբ անտեսել իրեն չվերաբերող ազդանշանները ՝ կողմնակի ձայներ, կողմնակի պատկերներ և այլն։ Այս ամենը թույլ է տալիս մարդուն միջին հաշվով ավելի արդյունավետ արձագանքել վանգին երկու եղանակներից որևէ մեկով ՝ հարձակվելով դրա աղբյուրի վրա ("խփել") կամ խուսափելով վտանգավոր իրավիճակից ("փախնել"):

Ռեակցիաներ

  • Անոթազարկի և և շնչառության հաճախացում
  • Մաշկի արյան մատակարարման նվազում (մաշկի գունատություն), որը կանխում է արյան կորուստը մակերեսային հյուսվածքների հնարավոր վնասվածքների դեպքում։ (Մոտ 1 լիտր արյուն է մատակարարվում չափահաս մարդում մաշկի մեջ, մաշկի անոթների նեղացումը թույլ է տալիս օգտագործել այս պահուստը արյան կորստի դեպքում)։
  • Հիպերգլիկեմիա (շաքարի մակարդակի բարձրացում), որն ապահովում է էներգիայիայով մկանների արագացված աշխատանքի համար
  • մարսողության ամբողջական կամ մասնակի դադար
  • Արյունատար անոթների նեղացում օրգանիզմի շատ մասերում
  • Մկանների արյան անոթների լայնացում
  • Թքազատման և արցունքազատման դադար
  • բբի լայնացում
  • Աղիների պերիստալտիկայի թուլացում, որը կանխում է աղիքային ոլորումը հանկարծակի շարժումների ժամանակ
  • Էրեկտիլ դիսֆունկցիան
  • Լսողության մասնակի կամ ամբողջական կորուստ
  • Ակնթարթային ռեֆլեքսների արագացում
  • դող
  • Քրտնարտադրության ավելացում
  • Թունելային տեսողություն

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգը վերացնելուց կամ շրջանցելուց հետո մարմինը զգում է ընդհանուր թուլություն։ Առաջանում է դող և ծարավի զգացում։ Երկարատև սթրեսը և այն հրահրող վտանգները կարող են հանգեցնել իմունային համակարգի քրոնիկ ճնշման և, որպես հետևանք՝ հիվանդությունների։ Այնուամենայնիվ, նկատվում է իմունային համակարգի արդյունավետության ժամանակավոր բարձրացում ՝ խփիր կամ փախիր վիճակից հետո։ Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է սացված վնասվածքները վերացնելու անհրաժեշտությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кеннон, Уолтер Брэдфорд. Bodily changes in pain, hunger, fear, and rage. — New York: Appleton-Century-Crofts, 1929.
  2. Bracha, Haim Stefan.; Ralston, TC; Matsukawa, JM; Williams, AE; Bracha, A. S. Does «Fight or Flight» Need Updating?(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2004. — Т. 45. — № 5. — С. 448—449. — doi:10.1176/appi.psy.45.5.448 — PMID 15345792. Архивировано из первоисточника 28 Մարտի 2010.
  3. S. E. Taylor, L. C. Klein, B. P. Lewis. Biobehavioral responses to stress in females: Tend-and-befriend, not fight-or-flight(անգլ.) // Psychological Review : journal. Архивировано из первоисточника 9 Նոյեմբերի 2012.
  4. Кеннон, Уолтер Брэдфорд. Bodily Changes in Pain, Hunger, Fear and Rage: An Account of Recent Researches into the Function of Emotional Excitement. — Appleton-Century-Crofts, 1915.
  5. «Состояние „бей или беги“».(չաշխատող հղում)
  6. Наталья Панасенко (2019 թ․ սեպտեմբերի 15). «Обнаружен гормон стресса, который мобилизует организм лучше адреналина». «Российская газета» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  7. Генри Глейтман, Алан Дж. Фридлунд, Даниэль Райсберг. Основы психологии = Psychology. — СПб.: Речь, 2001. — 1248 с. — (Мэтры мировой психологии). — 5000 экз. — ISBN 5-9268-0075-7