Jump to content

Խտացված ցանքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խտացված ցանքեր, մեկ մշակաբույսի միջշարային տարածքներում այլ մշակաբույսի (խտացնող) աճեցում։ Խտացված ցանքերը հնարավորությունեն տալիս ավելի արդյունավետ օգտագործել հողը և բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը։ Առավել տարածված են բանջարաբուծության մեջ, օրինակ՝ ուշահաս սորտերի լոլիկի միջշարերում ծաղկակաղամբի աճեցում, ուշահաս կաղամբի կամ գազարի միջշարերում՝ վարունգի, ծածկած գրունտում վարունգի միջշարերում՝ չինական կաղամբի, հազարի, կանաչ սոխի աճեցում, լոլիկի խտացում նույն մշակաբույսի սածիլներով։ Խտացված ցանքերը պահանջում են օրգանական և հանքային պարարտանյութերի չափաքանակների ավելացում, հիմնային և խտացնող մշակաբույսերի ցանքի և բերքահավաքի ժամկետների խիստ պահպանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։