Բավեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խռնդուկից)

Բավեղ (լատին․՝ Phlomis), խռնդուկ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 100, Հայաստանում՝ 3 տեսակ՝ բավեղ արևելյան (Phlomis orientalis), բավեղ փշոտ (Phlomis pungens), բավեղ պալարակիր (Phlomis tuberosa

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը պարզ է կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-150 սմ։ Տերևները երկարավուն-նշտարաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, առաջացնում են ընդհանուր հասկանման ծաղկաբույլ։ Ծաղկապսակը վարդագույն է կամ բաց մանուշակագույն, երբեմն՝ դեղին։ Ծաղկում է ամռանը։ Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թեք քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառի բացատներում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավեղ» հոդվածին։