Jump to content

Խուան Աբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Աբադ
Juan Abad y Domingo
Ծնվել էփետրվարի 8, 1872(1872-02-08)
ԾննդավայրՄանիլա, Ֆիլիպիններ
Վախճանվել էդեկտեմբերի 24, 1932(1932-12-24) (60 տարեկան)
Վախճանի վայրՇամեն, Ֆուցզյան, Չինաստան
Մասնագիտությունլրագրող
ԼեզուՏագալերեն
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
Ստեղծագործական շրջան1888-1904
Ժանրերկատակերգություն և սարսուելա

Խուան Աբադ, (իսպ.՝ Juan Abad y Domingo, փետրվարի 8, 1872(1872-02-08), Մանիլա, Ֆիլիպիններ - դեկտեմբերի 24, 1932(1932-12-24), Շամեն, Ֆուցզյան, Չինաստան), ֆիլիպինցի դրամատուրգ և լրագրող։ Ազգային դրամայի հիմնադիրը թագալերենում[1]։

Կենսագրություն և ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1899 թվական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականի փետրվարի 8-ին Մանիլայում։ Ապագա առաջնեկը բազմազավակ ընտանիքում, ստիպված եղավ աշխատել վաղ տարիքում, անգամ չստանալով դպրոցական կրթություն։ Պատանեկան տարիքում սկսեց աշխատել տպարանում, իսկ 16 տարեկանից սկսեց տաղեր գրել։ Նրա առաջին երկը մորո-մորո ժանրի «Երազանքներ դժբախտ ճակատագրի մասին» (իսպ.՝ Sueños de Mala Fortuna) կատակերգությունն է, գրված 1895 թվականին։ Այդ ստեղծագործությունը հանդիսացավ թանգալական դրամատուրգիայի ծնունդը։

1896 թվականին Ֆիլիպինական հեղափոխության սկզբում, ընդդեմ իսպանական գաղութային տիրապետության, Խուանը թողեց տպարանի աշխատանքը և համալրեց հեղափոխականների շարքերը։ Դառնալով լրագրող, աշխատակցեց «La Independencia» և «La Republica Filipina» ամսագրերի հետ։

Ֆիլիպինա-ամերիկական պատերազմի սկզբում, մասնակցեց «Laong-Laan» ամսագրի ստեղծման մեջ (հայ. Միշտ պատրաստ) և շուտով, 1900 թվականի սկզբին Խոսե Պալմայի հետ ձերբակալվեց (երկու շաբաթով) նրա համար, որ ամերիկացի ցուցարարները ամսագիրը համարեցին խռովարարական։ Հաջորդիվ նա սկսեց աշխատել «Dimas-alang» ամենօրյա ամսագրում[2]։ Այդ ամսագիրը փակվեց 2 ամսից՝ 1900 թվականի ապրիլի 5-ին։

Հասկանալով, որ լրագրողությունը տվյալ պայմաններում վտանգավոր և ոչ ձեռնատու աշխատանք է, Աբադը նորից սկսեց երկեր գրել։ Նա «Dimas-alang» ամսագրի նախկին աշխատակիցների հետ հիմնադրեց «La Juventud Filipina» ընկերությունը (հայ. Ֆիլիպինցի երիտասարդ), որի նպատակն էր նպաստել հայրենասիրական դրամատուրգիայի զարգացմանը։ Նա հրաժարվեց զինվորական երդում տալ Միացյալ Նահանգներին, ինչի պատճառով նորից ձերբակալվեց և արդեն աքսորվեց Օլանգապո, որտեղ էլ գրեց իր եռահատոր «Manila-Olongapo» սարսուէլուն, հիմնադրված 1901 թվականին։

1902 թվականի փետրվարի 2-ին կայացավ «Սամպալոկայի ծաղիկը» երկի պրեմերիան (թագ. Bulaklak ng Sampalok)։ Այս երկը հեղինակին բերեց հաղթանակ գրականության մրցույթում և շատ սպասված հայտնություն։ Նույն տարվա հուլիսի 7-ին Աբադը կատարեց ճեղքում ֆիլիպինական դրամատիկական բեմում «Ոսկե շղթա» դրամայով (թագ. Tanikalang Guinto), գրված դեռ հեղափոխության նախօրեին։ 1903 թվականի մայիսի 3-ին կայացավ ներկայացման պրեմերիան Բատանգաս քաղաքում և հենց նույն օրը ամերիկյան իշխանությունները դիտարկեցին երկը որպես խռովության կոչ։ Առաջին ատյանի դատարանի դատավոր Պոլ Լայնբարջերը հեղինակին մեղավոր ճանաչեց և դատապարտեց նրան երկու տարվա ազատազրկման և 2000 դոլարի չափով տուգանքի։ Աբադը բողոքարկեց գերագույն դատարանին և մինչև կկատարեին որոշում նա գրեց իր հերթական հայրենասիրական դրաման, որը ընդհանուր առմամբ համարվեց նրա վերիջինը։ Դա «Մեկ թշնամական փամփուշտ» երկն էր, որի պրեմերիան կայացավ 1904 թվականի մայիսի 8-ին Մալաբոնում։ Երկը դարձավ հեղինակի հաջորդ ձերբակալման պատճառը։ 1906 թվականի օգոստոսի 9-ին Գերագույն դատարանը չեղարկեց Աբադի բողոքարկումը, և ազատազրկեց նրան։

1906 թվականից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆի առաջընթացը և թատրոնի նկատմամբ հետաքրքրության անկումը հանգեցրեց նրան, որ Աբադը փոխեց կարիերան։ 1907 թվականին նա հրապարակեց «Ոսկե շղթա» երկը, որից հետո սկսեց զբաղվել դասավանդմամբ և իր թատերախմբի հազվադեպ ելույթներով։ Հաջորդ ամուսնությունից հետո նա սկսեց սովորեցնել թագալական այբուբենը և անգամ ստեղծեց թագալական այբբենարան։ Երբ որ դա նրան շահույթ բերեց նա սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ։

1923 թվականին Աբադը վերադարձավ Մանիլա և բացեց տպարան։ Ինչից հետո մասնակցեց աշխատանքային շարժման մեջ և որոշ ժամանակ խմբագրեց արհմիութենական «Araw» ամսագիրը։ 1928 թվականին գործուղումով ուղարկվեց Չինաստան։ Երկրորդ գործուղումից հետո չկարողացավ վերադառնալ հայրենիք՝ անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով։ Մահացավ 1932 թվականի դեկտեմբերի 24-ին Ամոյ քաղաքից ոչ հեռվում և որտեղ էլ հենց թաղվեց։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сантос А., Пути развития филиппинской лит-ры, «Проблемы востоковедения», 1960
  • Alip, Eufronio M., Tagalog literature, Manila, 1931
  • «Краткая литературная энциклопедия», том 1, М., 1962

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]