Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորվիրապ , բլուր Հայաստանի Արարատի մարզում , Արաքս գետի ձախ ափին, Փոքր Վեդի գյուղից 2,5 կմ հարավ–արևմուտք։ Բարձրությունը 875 մ է[1] [2] ։ Բլուրի ստորին հարավային լանջին գտնվում է Խոր Վիրապի վանքը։ Դեպի հարավ-արևելք՝ Լուսառատ գյուղը, դեպի հարավ՝ քաղաքատեղի Արտաշատ , դեպի արևմուտք Հայաստան-Թուրքիա սահմանը, դեպի հյուսիս Ճլանոց ճահիչը, դեպի հյուսիս-արևելք՝ Փոքր Վեդի գյուղը։
↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան , «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007 , էջ 57 — 150 էջ։
↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986 , էջ 803 — 992 էջ։