Ռուս-աֆղանական հարաբերություններ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Աֆղանստան |
Ռուսաստան |
Ռուս-աֆղանական հարաբերություններ (ռուս.՝ Российско-афганские отношения, պարս.՝ روابط افغانستان و روسیه), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության միջև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Խորհրդային կառավարությունը առաջինը ճանաչեց (1919 թվականի մարտ) Աֆղանստանի անկախությունը։ 1921 թվականի փետրվարին կնքվեց բարեկամության պայմանագիր, որով և երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Չեզոքության և փոխադարձաբար չհարձակվելու պայմանագրով (1926, փոխարինվեց նորով 1931 թվականին, երկարաձգվեց 1975 թվականին) նախատեսվում էր չմիջամտել միմյանց ներքին գործերին, արգելվում էր պայմանավորվող կողմերի տարածքում կողմերից ապրանքափոխանակություն «թշնամի» համարվող կազմակերպությունների և զինվորական ջոկատների գոյությունը, կողմերից մեկի դեմ ուղղված դաշինքներին և համաձայնագրերին մասնակցելը, պահպանել չեզոքություն և երրորդ տերության հետ կողմերից մեկի կոնֆլիկտի դեպքում։ Ստորագրվեցին սահմանային հարցերի, Կուշկա գետի ջրերի օգտագործման (1946), և վճարումների (1950), Աֆղանստանի տնտեսության զարգացման և նրան երկարաժամկետ վարկ տրամադրելու, օդային հաղորդակցության (1956), ռադիոհեռագրական կապի (1959), մշակութային համագործակցության (1960), Աֆղանստանի տնտեսության և տեխնոլոգիայի զարգացման 2-րդ, 3-րդ և 4-րդ հնգամյակներում համագործակցելու մասին համաձայնագրեր (1961, 1968, 1972)։ 1973 թվականի հուլիսին Խորհրդային Միությունը առաջինը ճանաչեց Աֆղանստանի Հանրապետությունը, համատեղ հայտարարության մեջ (1974) պատրաստակամություն հայտնեց պաշտպանել աֆղանական ժողովրդի առաջադիմության ձգտումը, հարգել նրա սուվերենությունը։ Կնքվեցին նոր համաձայնագրեր առևտրի, վճարումների, նավթամշակման գործարանի կառուցման, ճանապարհաշինության (1974), տնտեսության և տեխնոլոգիայի համագործակցության (1975) մասին, ստորագրվեցին 1981—1985 թվականների ապրանքա շրջանառության վերաբերյալ համաձայնագրեր, հյուպատոսական կոնվենցիա, 1981—1982 թվականների մշակութային և գիտական համագործակցության ծրագիր (1981)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Густерин П. В. Советская дипломатия на мусульманском Востоке в 1917—1921 годах. — Саарбрюккен, 2014. — ISBN 978-3-659-17980-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Россия и Афганистан Արխիվացված 2013-07-27 Wayback Machine
- Всё об Афганистане
- Густерин П. В. Установление дипломатических отношений между Советской Россией и Афганистаном
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 514)։ |