Խորհրդարանի շենք (Քվեբեկ)
Տեսակ | խորհրդարանի շենք |
---|---|
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Լա Սիտե-Լիմուալու |
Ճարտարապետական ոճ | Երկրորդ կայսրության ճարտարապետական ոճ |
Մասն է | Քվեբեկի խորհրդարանական շենքեր |
Սեփականատեր | Քվեբեկի կառավարություն |
Հիմնադրված է | 1888 |
Ճարտարապետ | Էուժեն-Էթյե Տաշե |
Ժառանգության կարգավիճակ | part of a Quebec heritage property?[1] |
Խորհրդարանի շենք (ֆր.՝ Hôtel du Parlement), ութ հարկանի շենք Քվեբեկ քաղաքում, Քվեբեկի խորհրդարանի նստավայրը, որը բաղկացած է լեյտենանտ-նահանգապետից և Ազգային ժողովից։ Շենքը նախագծել է ճարտարապետ Էուժեն-Էթյե Տաշեն, այն կառուցվել է 1877-1886 թվականներին։ Ճակատային աշտարակի հետ միասին շենքն ունի 52 մետր բարձրություն։ Շենքը տեղակայված է Place de l'Assemblée nationale-ում` Խորհրդարանական բարձունքի գագաթին Vieux-Québec–Cap-Blanc–colline Parlementaire թաղամասում[2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքն առանձնանում է Երկրորդ կայսրության ճարտարապետական ոճով, որը հայտնի էր հեղինակավոր շենքերի համար, ինչպես Եվրոպայում (հատկապես Ֆրանսիայում, որտեղ ոճը ծագել էր), այնպես էլ Միացյալ Նահանգներում 19-րդ դարի վերջին։ Թեև մի փոքր ավելի չափավոր տեսքով և բարձրացող կենտրոնական զանգակատան բացակայությամբ, Քվեբեկի խորհրդարանի շենքը որոշակի նմանություն ունի Ֆիլադելֆիայի քաղաքապետարանի շենքի հետ, Հյուսիսային Ամերիկայի մեկ այլ Երկրորդ կայսրության ոճի շենք, որը կառուցվել է նույն ժամանակահատվածում։ Թեև շենքի սիմետրիկ դասավորությունը` կենտրոնում առաջնային ժամացուցե աշտարակ, բնորոշ է բրիտանական ժառանգության օրենսդրական հաստատություններին, ճարտարապետական ոճը համարվում է յուրահատուկ Կանադայի նահանգային այլ մայրաքաղաքներում գտնվող խորհրդարանների շենքերի համար։ Շենքի ճակատային հատվածը իրենից ներկայացնում է պանթեոն, որը պատկերում է Քվեբեկի պատմության զգալի իրադարձությունները և մարդկանց։
Խորհրդարանի շենքերի կողքին ավելացվել են հարակից կառույցներ`
- Անդրե Լորենդոյի շենք (Édifice André-Laurendeau)` ավելացվել է 1935-1937 թվականներին` տեղավորելու տրանսպորտի նախարարությունը։
- Օնորե Մերսիեր շենք (Édifice Honoré-Mercier)` ավելացվել է 1922-1925 թվականներին` տեղավորելու Ֆինանսների նախարարությունը (Գանձապետարան), Գլխավոր դատախազությանը, Ազգային Ժողովի գլխավոր քարտուղարին։
- Ժան Անտուան Պանե (Édifice Jean-Antoine-Panet)` ավելացվել է 1931-1932 թվականներին` տեղավորելու Գյուղատնտեսության նախարարությանը։
- Պամֆիլ լը Մեյ շենք (Édifice Pamphile-Le May)` ավելացվել է 1910-1915 թվականներին` տեղավորելու խորհրդարանի գրադարանը, տարբեր այլ պետական մարմիններ և գործադիր խորհրդին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Deschênes, Gaston (2007). The Québec Parliament Building: A Monument to History, Saint-Lambert: Stromboli, 263 p. ISBN 978-2-921800-24-2 [translation, Benjamin Waterhouse]
- Noppen Luc (1996). L'Hôtel du Parlement, témoin de notre histoire, Sainte-Foy : Publications du Québec, 204 p. ISBN 2-551-16328-5.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խորհրդարանի շենք (Քվեբեկ) կատեգորիայում։ |