Խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում (1990)
Խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում (Ադրբեջանի գերագույն խորհրդի և Ադրբեջանական ԽՍՀ տեղական խորհուրդների ընտրություններ), ընտրություններ, որոնք Ադրբեջանի ներկայիս տարածքում տեղի են ունեցել 1990 թվականի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 14-ին (II փուլ)։ Սրանք Ադրբեջանի պատմության առաջին բազմակուսակցական ընտրություններն էին։ Բացի Կոմունիստական կուսակցությունից, ընտրություններին մասնակցում էին նաև Ժողովրդական ճակատ ազգային-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ թեկնածուներ։
Ընտրությունների առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ ընտրվել է 360 պատգամավոր, ընդ որում 11 մանդատ ավտոմատաբար թափուր մնաց, քանի որ ընտրությունները չէին անցկացվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում[1]։ Այդպիսով, դրանք անց են կացվել 349 միամանդատ ընտրատարածքներում։ Վերջնարդյունքում, 20 պատգամավորական աթոռ թափուր մնաց։
Ադրբեջանում այս ընտրությունները կայացել են արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, որը հայտարարվել էր 1990 թվականի հունվարի 20-ին։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի խնդրանքով ընտրություններին ժամանած դիտորդները հետ ուղարկվեցին Բաքվից։ Միայն 80 մարդ կարողացավ դուրս գալ օդանավակայանի տարածքից։
Ընտրությունների արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցություններ և խմբեր | Ձայներ | % | Տեղեր | |||
---|---|---|---|---|---|---|
Ադրբեջանի կոմունիստական կուսակցություն (Azərbaycan Kommunist Partiyası) | 77,8 % | 280 | ||||
Ադրբեջանի ժողովրդական ճակատ (Azərbaycan Xalq Cəbhəsi) | 12,5 % | 45 | ||||
Անկախ | 4,2 % | 15 | ||||
Թափուր տեղեր | 5,5 % | 20 | ||||
Ընդհանուր | 100% | 360 |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի ապագա նախագահ Հեյդար Ալիևը այս ընտրությունների արդյունքում հաղթեց Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ներամի շրջանում։ Դրանից հետո արդեն նա ընտրվեց Նախիջևանի ԻԽՍՀ գերագույն խորհրդի նախագահ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ВЫБОРЫ В АЗЕРБАЙДЖАНЕ: ПРЕЕМСТВЕННОСТЬ ВЛАСТИ СОХРАНИТСЯ». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.