Ադրբեջանի գերագույն խորհուրդ
Ադրբեջանի գերագույն խորհուրդ ադրբ.՝ Azərbaycan SSR Ali Soveti | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | Գերագույն խորհուրդ և օրենսդիր իշխանություն |
Պատմություն | |
Հիմնադրված | հունիսի 24, 1938 |
Լուծարված | փետրվարի 5, 1991 |
Նախորդ | Q12836589? |
Հաջորդ | Ադրբեջանի ազգային ժողով |
Ադրբեջանի գերագույն խորհուրդ (ադրբ.՝ Azərbaycan Ali Soveti, ավելի ուշ կոչվել է նաև Ադրբեջանի Հանրապետության գերագույն խորհուրդ), Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, իսկ ավելի ուշ՝ Ադրբեջանի Հանրապետության գերագույն խորհուրդը (երկրի գլխավոր օրենսդիր մարմինը)։ 1994 թվականին Գերագույն խորհուրդն անվանափոխվել է Միլի Մեջլիսի ու պաշտոնապես կազմալուծվել 1995 թվականի նոյեմբերի 12-ին, երբ Ադրբեջանում հաստատվեց կիսանախագահական կառավարման ձևը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի ապրիլի 27-ին Ադրբեջանի խորհրդարանի վերջին նիստի ժամանակ, բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի, որը իր վերահսկողության տակ էր վերցրել Ադրբեջանի տարածքը, և Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության Կովկասյան կոմիտեի ճնշման ներքո, պատգամավորները, արյունահեղությունից խուսափելու համար, ի շահ բոլշևիկների որոշեցին ցրել կառավարությունը։ Բաքվում իշխանության գալուց հետո, բոլշևիկները վերացրեցին Ադրբեջանի կառավարության բոլոր կառույցները և ստեղծեցին Ադրբեջանի ժամանակավոր հեղափոխական կոմիտեն, որը ղեկավարում էին ադրբեջանցի կոմունիստներ Նարիման Նարիմանովը, Ալիհեյդար Գարաևը, Գազանֆար Մուսաբեկովը, Համիդ Սուլթանովը և Դադաշ Բունյադզադեն։ Բոլշևիկները լուծարեցին նաև ադրբեջանական բանակը, մահապատժի ենթարկեցին դրա գեներալներին և սպաներին ու ազգայնացրեցին մասնավոր ձեռնարկությունները։
1921 թվականի մայիսին գումարվեց Համաադրբեջանական խորհրդի առաջին նստաշրջանը։ Արդեն Խորհրդային Ադրբեջանի տարբեր շրջաններից ընտրված պատգամավորները հավաքվեցին Բաքվում։ Պատգամավորները սերում էին աղքատ ընտանիքներից, հիմնականում կրթություն չունեին ու գրեթե բոլորը գործարանների բանվորներ էին կամ էլ գյուղացիներ։ Սա հնարավորություն էր տալիս Մոսկվային արագորեն տարածել իր ազդեցությունն այս տարածաշրջանում։ Խորհրդարանի առաջին նիստը ձևավորեց Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեն, որը բաղկացած էր 75, իսկ վարչությունը՝ 13 անդամից։ 1921-1937 թվականներին, ընդհանուր առմամբ, գումարվել է Համաադրբեջանական խորհրդի 9 նստաշրջան։ Նստաշրջանների միջանկյալ հատվածում բարձր իշխանությունը վերապահված էր Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեին։
1937 թվականին, Համաադրբեջանական խորհրդի 9 նստաշրջանի ժամանակ, վավերացվեց Ադրբեջանական ԽՍՀ սահմանադրությունը, ինչի արդյունքում ձևավորվեց խորհրդային այս հանրապետության օրենսդիր նոր մարմինը՝ Ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհուրդը։
Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները, որոնք անցկացվում էին ուղիղ ընտրության միջոցով, կայացան 1938 թվականի հունիսի 24-ին։ Պատգամավոր ընտրվեց 310 մարդ, որից 107-ը բանվոր, 88-ը՝ կոլտնտեսության աշխատակից ու 115-ը՝ կրթություն ունեցող քաղծառայող։ Պատգամավորներից 72-ը կանայք էին[2]։ Խորհրդային իշխանության բռնապետական բնույթի պատճառով, որտեղ նոր նախաձեռնությունների մեծ մասը դիմավորվում էին թշնամանքով, խորհրդարանի գործունեությունը հիմնականում անարդյունավետ էր։ 1970-1980-ական թվականներին Ադրբեջանական ԽՍՀ կառավարության կազմում բազմաթիվ բարեփոխումների ու վերադասավորումների արդյունքում Գերագույն խորհրդի դերն էականորեն աճեց, ինչի արդյունքում ընդունվեցին օրենսդիր մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ 1977 թվականին վավերացվեց Ադրբեջանական ԽՍՀ նոր սահմանադրությունը։ Խորհրդային միության փլուզման շրջանում, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, Գերագույն խորհրդի դերը հիմնականում պասիվ էր ու անտարբեր։ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդը ընդունեց որոշում, որը հայտարարում էր Ադրբեջանի անկախության վերականգնման մասին[3]։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերագույն խորհրդի ընտրությունները կայանում էին 4 տարին մեկ անգամ։ Յուրաքանչյուր 12 500 բնակչից ընտրվում էր մեկ պատգամավոր։
Յուրաքանչյուր տարի կայանում էր 2-ական նստաշրջան։ Առաջին նստաշրջանի ժամանակ ընտրվում էին Գերագույն խորհրդի նախագահը, 4 տեղակալները, նախագահությունը և Գերագույն խորհրդի հանձնաժողովների անդամները։
Գերագույն խորհրդի գումարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Գործունեության ժամանակաշրջան | Պատգամավորների թվաքանակ |
---|---|---|
1-ին գումարում | 1938—1946 թվականներ | 310 պատգամավոր |
2-րդ գումարում | 1947—1950 թվականներ | 310 պատգամավոր |
3-րդ գումարում | 1951—1954 թվականներ | 310 պատգամավոր |
4-րդ գումարում | 1955—1959 թվականներ | 310 պատգամավոր |
5-րդ գումարում | 1959—1962 թվականներ | 325 պատգամավոր |
6-րդ գումարում | 1963—1966 թվականներ | 345 պատգամավոր |
7-րդ գումարում | 1967—1970 թվականներ | 380 պատգամավոր |
8-րդ գումարում | 1971—1975 թվականներ | 385 պատգամավոր |
9-րդ գումարում | 1975—1979 թվականներ | 400 պատգամավոր |
10-րդ գումարում | 1980—1984 թվականներ | 450 պատգամավոր |
11-րդ գումարում | 1985—1990 թվականներ | 450 պատգամավոր |
12-րդ գումարում | 1991 թվական |
Գերագույն խորհրդի նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հ/Հ | Լուսանկար | Անուն ազգանուն
(ծննդյան թվական) |
Պաշտոնի ստանձնում | Պաշտոնից ազատում | Կուսակցություն |
---|---|---|---|---|---|
Գերագույն խորհրդի նախագահներ | |||||
1 | Միր Թեյմուր Յաղուբով
(1904–1970 թվականներ) |
1938 թվականի հուլիսի 18 | 1941 թվականի ապրիլի 7 | ԽՄԿԿ | |
2 | Ազիզ Ալիև
(1896–1962 թվականներ) |
1941 թվականի ապրիլի 7 | 1944 թվականի մարտի 6 | ԽՄԿԿ | |
3 | Սուլթան Գաֆարզադե
(1908–1955 թվականներ) |
1944 թվականի մարտի 6 | 1947 թվականի մարտի 22 | ԽՄԿԿ | |
4 | Յուսիֆ Յուսիֆով
(1906–1995 թվականներ) |
1947 թվականի մարտի 22 | 1951 թվականի մարտի 26 | ԽՄԿԿ | |
5 | Աղամիրզա Ահմադով
(1905–1964 թվականներ) |
1951 թվականի մարտի 26 | 1953 թվականի ապրիլի 18 | ԽՄԿԿ | |
6 | Մուստաֆա Թոփչուբաշով
(1895–1981 թվականներ) |
1953 թվականի ապրիլի 18 | 1955 թվականի մարտի 25 | ԽՄԿԿ | |
7 | Աբդուլա Բայրամով
(1912–1977 թվականներ) |
1955 թվականի մարտի 25 | 1958 թվականի հունվարի 23 | ԽՄԿԿ | |
8 | Միրզա Իբրահիմով
(1911–1993 թվականներ) |
1958 թվականի հունվարի 23 | 1959 թվականի մարտի 25 | ԽՄԿԿ | |
9 | Գազանֆար Ջաֆարլի
(1920–?) |
1959 թվականի մարտի 25 | 1959 թվականի նոյեմբերի 26 | ԽՄԿԿ | |
10 | Ալի Թաղիզադե
(1883–1966 թվականներ) |
1959 թվականի նոյեմբերի 26 | 1963 թվականի մարտի 29 | ԽՄԿԿ | |
11 | Մամադ Դադաշզադե
(1904–1975 թվականներ) |
1963 թվականի մարտի 29 | 1967 թվականի ապրիլի 5 | ԽՄԿԿ | |
12 | Մուստաֆա Թոփչուբաշով
(1895–1981 թվականներ) |
1967 թվականի ապրիլի 5 | 1971 թվականի հուլիսի 1 | ԽՄԿԿ | |
13 | Սուլեյման Ռուստամզադե
(1906–1989 թվականներ) |
1971 թվականի հուլիսի 1 | 1989 թվականի հունիսի 10 | ԽՄԿԿ | |
14 | Էլմիրա Գաֆարովա
(1934–1993 թվականներ) |
1990 թվականի մայիսի 18 | 1992 թվականի մարտի 5 | ԽՄԿԿ | |
15 | Յագուբ Մամադով
(ծնվ. 1941 թվականին) |
1992 թվականի մարտի 5 | 1992 թվականի մայիսի 18 | None | |
16 | Իսա Ղամբար
(ծնվ. 1957 թվականին) |
1992 թվականի մայիսի 18 | 1993 թվականի հունիսի 15 | Մուսավաթ | |
17 | Հեյդար Ալիև
(1923–2003 թվականներ) |
1993 թվականի հունիսի 15 | 1993 թվականի նոյեմբերի 5 | Նոր Ադրբեջան կուսակցություն | |
18 | Ռասուլ Գուլիև
(ծնվ. 1947 թվականին) |
1993 թվականի նոյեմբերի 5 | 1995 թվականի նոյեմբերի 12 | անկուսակցական |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Азәрбајҹан мәтбуат салнамәси (ռուսերեն). Палатасы. 1984.
- ↑ «The Supreme Council of the Azerbaijan SSR (1920-1991)». The Supreme Council of the Azerbaijan SSR (1920-1991) (անգլերեն). Վերցված է 2024-08-22-ին.
- ↑ «Milli Məclisin tarixi. Azərbaycan SSR Ali Soveti (1920-1991-ci illər)» [The history of Milli Majlis. Supreme Soviet of Azerbaijan SSR (1920-1991)]. Վերցված է 2010-12-01-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանական ԽՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմիններ
- Ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհուրդ (1920—1991 թվականներ)
- Депутаты Верховного Совета Азербайджанской ССР. Восьмой созыв. — Баку: Азернешр, 1973. — 406 с.
- Депутаты Верховного Совета Азербайджанской ССР. Девятый созыв. — Баку: Азернешр, 1976. — 421 с.