Խորթ ընտանիք
Խորթ ընտանիք, ավանդական ընտանիք, որտեղ տարբեր ծնողներից երեխաներ ապրում են միասին։ Սոցիոլոգիայի ժամանակակից գրքերի հեղինակներն օգտագործում են ավելի լայն հասկացություն՝ ընտանիք, որտեղ ծնողներից գոնե մեկն արդեն երեխաներ է ունեցել նախքան տվյալ ամուսնության մեջ մտնելը, և այդ երեխաները կարող են ապրել ինչպես այս, այնպես էլ մեկ այլ ընտանիքում[1][2]։ Խորթ ընտանիքի երեխաները կարող են մշտապես ապրել իրենց կենսաբանական ծնողներից մեկի հետ և այցելել մյուս կենսաբանական ծնողին, կամ կարող են ապրել հերթափոխով յուրաքանչյուր ծնողի հետ[3]։
Խորթ ընտանիքի տեղը հասարակության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում խորթ ընտանիքների թիվը աստիճանաբար ավելանում է։ Ռուսաստանում խորթ ընտանիքներում ապրող դեռահասների թիվը 1994-ից 2012 թվականներին աճել է 8%-ից մինչև 14%[4]։ ԱՄՆ-ում մարդահամարի բյուրոն չի հավաքում համապատասխան վիճակագրություն 1990 թվականից հետո[5]։ 13 տարեկանից ցածր 60 միլիոն ամերիկացի երեխաների կեսն ապրում է խորթ ընտանիքներում[6]։ Գերմանիայում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների 13,6 տոկոսը խորթ ընտանիքներ են։ Մինչև 18 տարեկան երեխաների մոտ 10,9 տոկոսն ապրում է խորթ ընտանիքներում[7]։ Այսպիսով, խորթ ընտանիքը Գերմանիայում ընտանիքի երրորդ ամենատարածված տեսակն է՝ միջուկային ընտանիքից և միայնակ ընտանիքից հետո։ Ֆրանսիայում 2006 թվականին մինչև 18 տարեկան մոտ 1,2 միլիոն երեխա, ընդհանուր 13,6 միլիոնից (կամ 8,8 տոկոսը), ապրում էին խորթ ընտանիքներում[8][9]։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորթ ընտանիքի անդամների համար կան հատուկ տերմիններ, որոնք նշում են նրանց ընտանեկան կապերը։
- խորթ հայր - մոր ամուսին (երեխաների համար)
- խորթ մայր - հոր կինը (երեխաների համար)
- խորթ որդի
- խորթ դուստր
- խորթ եղբայր
- խորթ քույր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Selfhelp Magazine». Adopting.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Гурко Т. А. Трансформация института современной семьи // Социологические исследования. — 1995. — № 10. — С. 95—99. Архивировано из первоисточника 23 մարտի 2019.
- ↑ WebMD. «Teen Health: Living with a Stepparent». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Гурко Т. А. Семья и родительство в России на фоне постиндустриальных обществ // Социология и общество: глобальные вызовы и региональное развитие : Материалы IV Очередного Всероссийского социологического конгресса. — М.: РОС, 2012. Архивировано из первоисточника 15 հունիսի 2016.
- ↑ National Stepfamily Resource Center Արխիվացված 2009-06-26 Wayback Machine
- ↑ «stepfamily.org, quoting the U.S. Bureau of Census». Stepfamily.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ A. Steinbach: Stieffamilien in Deutschland. In: Zeitschrift für Bevölkerungswissenschaft. Nr. 33, 2008, S. 153–180; und: Daten des Generations and Gender Survey 2005. Արխիվացված 2015-09-23 Wayback Machine [pdf] In: FamilienReport 2010. Bundesministerium für Familie, Senioren, Frauen und Jugend, Berlin 2011
- ↑ «Site de l'INSEE». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Bilan démographique 2006: un excédent naturel record». Site de l'INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
|