Միջուկային ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A man, woman, and two children smiling outside of a house
Ամերիկյան միջուկային ընտանիք, որը բաղկացած է մորից, հորից և նրանց երեխաներից, մոտավորապես 1955 թվական

Փոքր (միջուկային) ընտանիք, տարրական ընտանիք, հացահատիկային ընտանիք[1] կամ ամուսնական ընտանիք, Ամերիկայում ընդունված ընտանեկան խումբ, որը բաղկացած է ծնողներից և նրանց երեխաներից (մեկ կամ մի քանիսը), որոնք սովորաբար ապրում են նույն տանը։ Այն տարբերվում է միայնակ ծնող ունեցող, ավելի մեծ (ընդլայնված) կամ երկուսից ավելի ծնողներ ունեցող ընտանիքներից։ Միջուկային ընտանիքները սովորաբար կենտրոնանում են հետերոսեքսուալ ամուսնական զույգի վրա, որոնք կարող են ունենալ ցանկացած թվով երեխաներ։ Դիտորդների շրջանում կան սահմանման տարբերություններ։ Որոշ սահմանումներում կան միայն կենսաբանական երեխաներ, որոնք լիարժեք եղբայրներ և քույրեր են, և որդեգրված կամ խորթ եղբայրներին ու քույրերին համարում են ընտանիքի ուղղակի անդամ, սակայն մյուս սահմանումներում կարող են լինել որդեգրող ծնողը և խնամառու երեխաներից ցանկացածը, ներառյալ խորթ երեխաները և որդեգրված երեխաները։ Որոշ սոցիոլոգներ և մարդաբաններ փոքր (միջուկային) ընտանիքը համարում են սոցիալական կազմակերպության ամենահիմնական ձևը, իսկ մյուսները մեծ (ընդլայնված )ընտանիքի կառուցվածքը համարում են շատ ժամանակներում ամենատարածված ընտանեկան կառուցվածքը մշակույթների մեծ մասում[2]։

Փոքր (միջուկային ընտանիք ) տերմինը հայտնի է դարձել 20-րդ դարում։ Միացյալ Նահանգներում այն դարձել է ընտանեկան կառուցվածքի ամենատարածված ձևը 1950-ականներին, 1960-ականներին և 1970-ականներին։ Այդ ժամանակից ի վեր Հյուսիսային Ամերիկայի միջուկային ընտանիքների թիվը աստիճանաբար նվազել է, մինչդեռ այլընտրանքային ընտանեկան կազմաորումների թիվն աճել է․ այս երևույթին սովորաբար հակադրվում են այնպիսի փիլիսոփայությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են սոցիալական պահպանողականությունը կամ ընտանեկանությունը, որոնք կարևոր են համարում միջուկային ընտանիքի կառուցվածքը:[փա՞ստ]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում Քարի դարի 4600–ամյա գերեզմանոցում հայտնաբերված ոսկորներից և ատամներից արված ԴՆԹ-ն տրամադրել է մի քանի երեխա ունեցող երկու ծնողներից բաղկացած ընտանիքի սոցիալական ճանաչման ամենավաղ ապացույցը[3]։

Պատմաբաններ Ալան Մաքֆարլեյնը և Փիթեր Լասլեթը, ի թիվս այլ եվրոպացի հետազոտողների, ասում են, որ միջուկային ընտանիքները 13-րդ դարից ի վեր Անգլիայում եղել են նախնական պայման[4]։ Այս նախնական պայմանը տարբերվում էր հարավային Եվրոպայում, Ասիայի որոշ մասերում և Մերձավոր Արևելքում սովորական պայմաններից, որտեղ երիտասարդները սովորաբար մնում էին հայրական տանը կամ ամուսնանում էին հենց այնտեղ։ Անգլիայում բազմասերունդ ընտանիքները հազվադեպ էին հանդիպում, երբ երիտասարդներն ամուսնանալուն պես բավականաչափ գումար էին խնայում իրենց ընտանիք տեղափոխվելու համար։ Սոցիոլոգ Բրիջիթ Բերգերը պնդում էր. «Երիտասարդ փոքր (միջուկային) ընտանիքը պետք է ճկուն և շարժունակ լինի, որ կարողանա հնարավորություններ և ունեցվածք ստեղծել։ Ստիպված լինելով ապավինել սեփական հնարամտությանը՝ նրա անդամները նույնպես պետք է պլանավորեն ապագան և մշակեն բուրժուական աշխատանքային և խնայողական սովորություններ»[5]։ Բերջը նաև նշում է, որ դա կարող է լինել պատճառներից մեկը, որ Անգլիայում և Հյուսիսարևմտյան Եվրոպայի այլ երկրներում սկսվեց Արդյունաբերական հեղափոխությունը ։ Այնուամենայնիվ, Անգլիայում փոքր (միջուկային) ընտանիքի պատմությունը վիճարկվեց Քորդ Էստմանի կողմից[6]։

Ամուսնական զույգի և նրանց երեխաների ընտանիքները գտնվում էին Արևմտյան Եվրոպայում և Նոր Անգլիայում 17-րդ դարում եկեղեցու և աստվածապետական կառավարությունների ազդեցության ներքո[7]։ Նախնական արդյունաբերականացման և վաղ կապիտալիզմի առաջացման հետ փոքր (միջուկային) ընտանիքը դարձավ ֆինանսապես կենսունակ սոցիալական միավոր[8]։

Տերմինի կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկային (փոքր) ընտանիք տերմինն առաջին անգամ հայտնվել է 20-րդ դարի սկզբին։ Մերիամ-Վեբսթեր (Merriam-Webster) բառարանը տերմինը թվագրում է 1924 թվականից, մինչդեռ Օքսֆորդի անգլերեն բառարանը վկայում է, որ այն 1925 թվականից ի վեր է եղել․ այսպիսով, այն համեմատաբար նոր է։ Չնայած արտահայտությունը վերաբերում է մոտավորապես միջուկային դարաշրջանին, այստեղ «միջուկային» տերմինը չի օգտագործվում միջուկային պատերազմի, միջուկային էներգիայի, միջուկային տրոհման կամ միաձուլման համատեքստում. ավելի շուտ, այն բխում է nucleus (միջուկ) գոյականի ավելի ընդհանուր կիրառումից, որն ինքնին բխում է լատիներեն nux-ից, որը նշանակում է «ընկույզ»․ այսինքն ինչ–որ բանի միջուկ։ Այսպիսով, միջուկային ընտանիքը վերաբերում է ընտանիքի բոլոր անդամներին, որոնք նույն միջուկի մաս են կազմում, այլ ոչ թե ուղղակիորեն միջուկային զենքին։

Իր ամենատարածված գործածության մեջ միջուկային ընտանիք տերմինը վերաբերում է կենցաղին, որը բաղկացած է հորից, մորից և նրանց երեխաներից՝ բոլորը մեկ կենցաղային կացարանում[9][10]։ Ջորջ Մերդոքը՝ ընտանիքների դիտորդը, վաղ նկարագրություն է տվել.

Ընտանիքը սոցիալական խումբ է, որը բնութագրվում է համատեղ ապրելու, տնտեսական համագործակցության և վերարտադրության միջոցով։ Այն բաղկացած է երկու սեռերի պատկանելության չափահասներից, որոնցից առնվազն երկուսը պահպանում են սոցիալապես հաստատված հարաբերություններ և սեռական համատեղ կյանք վարող մարդիկ են, որոնք ունեն սեփական կամ որդեգրված մեկ կամ մի քանի երեխաներ[11]։

Շատ անհատներ իրենց կյանքում երկու (Փոքր) միջուկային ընտանիքի մաս են կազմում՝ ծագման ընտանիք, որտեղ նրանք սերունդ են հանդիսանում, և սերունդների ընտանիք, որտեղ նրանք ծնող են[12]։

Այլընտրանքային սահմանումները զարգացել են՝ ներառելով միասեռական ծնողների[13] գլխավորած ընտանեկան միավորները և, հնարավոր է՝ լրացուցիչ չափահաս հարազատները, որոնք համատեղ ապրում են ծնողի դերում[14]։. վերջին դեպքում ստանում է նաև ամուսնական ընտանիքի անվանումը[13] ։

Համեմատություն մեծ ընտանիքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

(Մեծ) Ընդլայնված խումբը բաղկացած է ոչ միջուկային (կամ «ոչ անմիջական») ընտանիքի անդամներից, որոնք դիտարկվում են միջուկային (կամ «անմիջական») ընտանիքի անդամների հետ միասին։ Երբ ներգրավված է մեծ ընտանիքը, նրանք նույնպես ազդում են երեխաների զարգացման վրա այնպես, ինչպես ծնողներն ինքնուրույն կազդեին[15]։ (Մեծ) ընդլայնված ընտանիքում ռեսուրսները սովորաբար բաշխվում են ընտանիքի անդամների միջև, ինչը ընտանեկան միավորին ավելի շատ ընդհանրություն է հաղորդում։ Սա չի սահմանափակվում իրերի և փողի փոխանակմամբ, այլ ներառում է ժամանակի փոխանակում։ Օրինակ՝ մի (մեծ) ընդլայնված ընտանիք, որտեղ տատն ու պապը կարող են հոգ տանել իրենց թոռների մասին, ինչը թույլ է տալիս ծնողներին շարունակել կարիերան և ստեղծել առողջ և աջակցող միջավայր, որտեղ երեխաները կարող են մեծանալ, և ծնողներին ավելի քիչ սթրես տանելու հնարարություն է ընձեռվում[15]։ (Մեծ) ընդլայնված ընտանիքներն օգնում են երեխաներին առողջ ապրել ընտանիքում՝ շնորհիվ այն բոլոր ռեսուրսների, որոնք երեխաները այժմ ստանում են, երբ նրանց կողքին են այլ մարդիկ, որոնք նրանց մեծանալուն պես կարող են օգնել և աջակցել[15]։

Ընտանիքի կազմավորման փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ից 2000 թվականներին ԱՄՆ-ում ընտանեկան կարգերն ավելի բազմազան դարձան, առանց որևէ հատուկ կենցաղի, որն այնքան տարածված չէր, որ կարելի էր անվանել «սովորական»:

2005 թվականին Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի տեղեկատվությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ում երեխաների 70%-ը ապրում է երկու ծնող ունեցող ընտանիքներում[16], որոնց 66%-ը ապրում է ամուսնացած ծնողների հետ, իսկ 60%-ը ապրում է իրենց կենսաբանական ծնողների հետ։ Տեղեկատվության մեջ նաև պարզաբանվել է, որ «թվերը վկայում են այն մասին, որ 1960-ականների վերջից ի վեր ընտանիքների բուռն տեղաշարժերը հավասարվել են 1990 թվականից հետո»[17]։

Եթե առանձին դիտարկվեն զույգերը, որոնք երեխաներ չունեն միայնակ ծնող ունեցող ընտանիքների և չամուսնացած զույգերի ընտանիքների հետ, որոնք երեխաներ ունեն, Միացյալ Նահանգներում (փոքր) միջուկային ընտանիքները, կարծես, ընտանիքների փոքրամասնություն են կազմում՝ ընտանեկան այլ մեխանիզմների աճող տարածվածությամբ։ 2000 թվականին բուն կենսաբանական ծնողներ ունեցող (փոքր) միջուկային ընտանիքները կազմում էին ամերիկյան ընտանիքների մոտավորապես 24,10%-ը՝ 1970 թվականի 40,30%-ի համեմատ[16]։ Միացյալ Նահանգների բոլոր երեխաների մոտավորապես երկու երրորդը գոնե որոշ ժամանակ կանցկացնի միայնակ ծնող ունեցող ընտանիքներում[18]։ Որոշ սոցիոլոգների կարծիքով՝ «[ (փոքր) միջուկային ընտանիքը] այլևս համապատասխան չէ՝ ընդունելու այն ընտանեկան կարգերի լայն բազմազանությունը, որոնք մենք տեսնում ենք այսօր»։ (Էդվարդս 1991, Սթեյսի 1996)։ Նոր տերմին է ներկայացվել, պոստմոդերն ընտանիք, որը նախատեսված է նկարագրելու ընտանիքի ձևերի մեծ բազմազանությունը, ներառյալ միայնակ ծնող ունեցող և  երեխաներ չունեցող զույգերի ընտանիքները[16]։ (Փոքր) Միջուկային ընտանիքները ներկայումս ավելի քիչ են հանդիպում, համեմատած այն ընտանիքների հետ, որոնք երեխաներ չունեն, միայնակ ծնող ունեցող ընտանիքների և երեխաներ ունեցող չամուսնացած զույգերի ընտանիքների հետ[19]։

Մեծ Բրիտանիայում միջուկային ընտանիքների թիվը 1968 թվականի բոլոր ընտանիքների 39,0%-ից նվազել է մինչև 28,0% 1992 թվականին։ Այս կրճատումն ուղեկցվել է միայնակ ծնող ունեցող ընտանիների և միայնակ ապրող մեծահասակների թվի համարժեք աճով[20]։

Ադելաիդայի համալսարանի պրոֆեսոր Վոլֆգանգ Հաակը նախապատմական Կենտրոնական Եվրոպայում հայտնաբերում է (փոքր) միջուկային ընտանիքի հետքեր։ Հաակը 2005 թվականինին Գերմանիայի օրենքով կատարված հնագիտական պեղումներց հայտնաբերել է գենետիկ ապացույցներ, որոնք ենթադրում են, որ գերեզմանում հայտնաբերված 13 անհատներ սերտորեն կապված են եղել։ «Գենետիկական կապեր հաստատելով նույն գերեզմանոցում միասին թաղված երկու մեծահասակների և երեխաների միջև, մենք հաստատեցինք դասական (փոքր) միջուկային ընտանիքի առկայությունը Կենտրոնական Եվրոպայում նախապատմական համատեքստում:... Նրանց միասնությունը մահվան մեջ ենթադրում է միասնություն կյանքում»[21]։ Այս հոդվածում (փոքր) միջուկային ընտանիքը չի դիտվում որպես «բնական» կամ անհատի ընտանեկան կյանքի միակ մոդել։ «Սա չի նշանակում, որ տարրական ընտանիքը համընդհանուր մոդել է կամ մարդկային համայնքների ամենահին ինստիտուտը։ Օրինակ՝ բազմակն դաշինքները լայնորեն տարածված են ազգագրական տվյալների մեջ, և ընտանեկան համայնքների մոդելները, ըստ երևույթին, ի սկզբանե առանձնանում էին ծագման բարդության բարձր աստիճանով»[21]։

Վերջապես, ընտանիքների ֆինանսական դաշտի զգալի փոփոխությունները պատմականորեն հաստատված միջին խավի կառուցվածքը՝ ավանդական (փոքր) միջուկային ընտանիքը զգալիորեն ավելի ռիսկային, ծախսատար և անկայուն են դարձրել։ Ընտանիքի կազմաորման հետ կապված ծախսերը, հատկապես բնակարանային, առողջապահական և կրթական ծախսերը, շատ արագ աճել են, մասնավորապես 1950-ականներից ի վեր։ Այդ ժամանակից ի վեր միջին խավի եկամուտները լճացել են կամ նույնիսկ նվազել, մինչդեռ կենսապահովման ծախսերն այնքան են աճել, որ նույնիսկ երկու եկամուտ ունեցող տնային տնտեսություններն այժմ ի վիճակի չեն ապահովելու ֆինանսական կայունության նույն մակարդակը, որը նախկինում հնարավոր էր 1950-ականների մեկ եկամուտ ունեցող միջուկային ընտանիքի պայմաններում[22]։

Ազդեցությունը ընտանիքի չափսի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես պտղաբերության գործոն,միայնակ (փոքր) միջուկային ընտանիքը, ընդհանուր առմամբ, կազմված է ավելի մեծ թվով երեխաներից, քան համատեղ պայմանավորվածության ընտանիքները, ըստ Արևմուտքի[23] և Հնդկաստանի[24] կողմից արված ուսումնասիրությունների։

Կատարվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել յուրաքանչյուր ընտանիքի համար երեխաներ ունենալու ցանկալի քանակի տարբերությունը՝ կախված նրանց բնակության վայրից։ Գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքները ցանկանում էին ավելի շատ երեխաներ ունենալ, քան քաղաքային բնակավայրերում գտնվող ընտանիքները։ 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում Ճապոնիայում անցկացված ուսումնասիրությունը հետագայում ցույց է տվել բնակության տարածքի ազդեցությունը երեխաներ ունենալու ցանկալի միջին քանակի վրա[25]։ Ուսումնասիրությանը հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մեծ ընտանիքներով գյուղական բնակավայրերում ապրող կանայք ավելի հավանական է, որ ավելի շատ երեխաներ կցանկանան ունենալ, քան նրանք, ովքեր ապրում են Ճապոնիայի քաղաքային բնակավայրերում։

«Ավանդական» հյուսիսամերիկյան ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում և Կանադայում սոցիալական պահպանողականության համար այն գաղափարը, որ (փոքր) միջուկային ընտանիքը ավանդական է, շատ կարևոր տեսաեկտ է, որտեղ ընտանիքը դիտվում է որպես հասարակության հիմնական միավոր։ Այս շարժումները դեմ են ընտանիքների և սոցիալական հաստատությունների այլընտրանքային ձևերին, որոնք, նրանց կարծիքով, խաթարում են ծնողների հեղինակությունը։ ԱՄՆ-ում (փոքր) միջուկային ընտանիքների թիվը դանդաղորեն նվազում է, քանի որ ավելի շատ կանայք են բարձրագույն կրթություն ստանում, զարգացնում մասնագիտական գործունեությունը և երեխա ունենալը հետաձգում են իրենց կյանքի ավելի ուշ շրջան[26]։ Քանի որ Միացյալ Նահանգներում ընտանիքների բազմազանությունը շարունակում է աճել, դժվար է դառնում ավանդական (փոքր) միջուկային ընտանիքը նորմալ համարել[26]։ 2014-ի տվյալները ցույց են տալիս նաև, որ միայնակ ծնողները և հավանականությունը, որ երեխաները կապրեն մեկ ծնողի հետ, նույնպես փոխկապակցված են ռասայի հետ։ Փյու հետազոտական կենտրոնը (Pew Research Center) պարզել է, որ աֆրոամերիկացիների 54%-ը, համեմատած սպիտակամորթների 19%-ի հետ, միայնակ ծնողներ կլինեն[26]։ Ընտանիքի կառուցվածքի տարբերությունները բացատրվում են մի քանի գործոններով, ներառյալ տնտեսական և սոցիալական դասը։ Կրթության մակարդակի տարբերությունները նույնպես ազդում են միայնակ ծնողների թվի վրա։ 2014 թվականին միջնակարգ դպրոցի շրջանավարտները 46%-ով ավելի հավանական է, որ միայնակ ծնողներ կլինեն, քան քոլեջն ավարտածների 12%-ը[26]։

«Ավանդական ընտանիք» տերմինի քննադատները նշում են, որ մշակույթների մեծ մասում և շատ դեպքերում ամենատարածվածը (մեծ) ընդլայնված ընտանիքի մոդելն էր, այլ ոչ թե (փոքր) միջուկային ընտանիքը[27], չնայած Անգլիայում այն ավելի երկար ավանդույթ է ունեցել[28], քան Եվրոպայի և Ասիայի այլ մասերում, ինչը նպաստել է Ամերիկա մեծ թվով ներգաղթյալների ներհոսքին։ 1960-ականներին և 1970-ականներին միջուկային ընտանիքը դարձավ ԱՄՆ-ում ընտանիքի ամենատարածված ձևը[29]։

Հայեցակարգը, որը մանրակրկիտ սահմանում է միջուկային (փոքր) ընտանիքը, որպես ժամանակակից հասարակության կայունության կենտրոն, առաջ է քաշվել ընտանիքի կողմնակիցների կողմից, ովքեր սոցիալական պահպանողականներ են Միացյալ Նահանգներում և վիճարկվել են, որպես պատմականորեն և սոցիոլոգիապես ոչ ադեկվատ, որպեսզի նկարագրեն իրական ընտանեկան հարաբերությունների բարդությունը[30]։ «Ֆրոյդյան նույնականացման և դրանց ածանցյալների տեսություններում» (Freudian Theories of Identification and Their Derivatives) Ուրի Բրոնֆենրենները պնդում է. «Շատ քիչ բան է հայտնի որդիների և դուստրերի նկատմամբ հայրերի և մայրերի վարքագծի տարբերության աստիճանի մասին, և նույնիսկ ավելի քիչ՝ նման տարբերակված վերաբերմունքի հնարավոր հետևանքների մասին»։ Քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես են գործում ծնողների վարքագիծը և նույնականացման գործընթացները, ինչպես նաև, թե ինչպես են երեխաները մեկնաբանում սեռի դերի յուրացումը։ Իր տեսության մեջ նա օգտագործում է «նույնականացում» հոր հետ այն իմաստով, որ որդին կհետևի իր հոր կողմից տրված սեռական դերին, այնուհետև հոր համար, որպեսզի կարողանա հասկանալ «հակառակ սեռի» ծնողի տարբերությունը իր դստեր համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Browne, K. (2011). An Introduction to Sociology. Wiley. էջ 135. ISBN 978-0-7456-5008-1. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Extended Family - an overview | ScienceDirect Topics». www.sciencedirect.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  3. «World's Earliest Nuclear Family Found». ScienceDaily.
  4. Berger, Brigitte (2002). The family in the modern age : more than a lifestyle choice. New Brunswick, N.J.: Transaction Publishers. էջ 100. ISBN 0-7658-0121-3. OCLC 48140349.
  5. «The Real Roots of the Nuclear Family». Institute for Family Studies (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  6. Cord Oestmann (1994). Lordship and Community: The Lestrange Family and the Village of Hunstanton, Norfolk, in the First Half of the Sixteenth Century. Boydell Press. էջեր 53–. ISBN 978-0-85115-351-3.
  7. Volo, James M.; Volo, Dorothy Denneen (2006). Family life in 17th- and 18th-century America. Greenwood. էջ 42. ISBN 978-0-313-33199-2.
  8. Traditions and Encounters: A Brief Global History (New York: McGraw Hill, 2008).
  9. «Nuclear family - Definition and pronunciation». Oxford Advanced Learners Dictionary. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  10. «nuclear family». Merriam-Webster. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. «First Known Use of nuclear family
    1924, in the meaning defined above»
  11. Murdock, George Peter (1965) [1949]. Social Structure. New York: Free Press. ISBN 978-0-02-922290-4.
  12. Collins, Donald; Jordan, Catheleen; Coleman, Heather (2009). An Introduction to Family Social Work (3 ed.). Cengage Learning. էջ 27. ISBN 978-0-495-60188-3.
  13. 13,0 13,1 «Nuclear family». Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica. 2011. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  14. "Strictly, a nuclear or elementary or conjugal family consists merely of parents and children, though it often includes one or two other relatives as well, for example, a widowed parent or unmarried sibling of one or other spouse." Sloan Work and Family Research Network, citing Parkin, R. (1997). Kinship: An introduction to basic concepts. Oxford: Blackwell Publishers. Retrieved April 18, 2012.
  15. 15,0 15,1 15,2 LaFave, Dainel; Thomas, Duncan (March 2012). «Extended family and child well being» (PDF). Extended Family and Child Well Being.
  16. 16,0 16,1 16,2 Williams, Brian; Stacey C. Sawyer; Carl M. Wahlstrom (2005). Marriages, Families & Intimate Relationships. Boston, MA: Pearson. ISBN 978-0-205-36674-3.
  17. Roberts, Sam (2008 թ․ փետրվարի 25). «Most Children Still Live in Two-Parent Homes, Census Bureau Reports». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 5-ին.
  18. «Focus on Michigan's Future: Changing Family and Household». 2007 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին.
  19. Brooks, David. «The Nuclear Family Was a Mistake». The Atlantic. ISSN 1072-7825. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. Pothan, Peter (September 1992). «Nuclear family nonsense». Third Way. 15 (7): 25–28.
  21. 21,0 21,1 Haak, Wolfgang; Brandt, Herman; de Jong, Hylke N.; Meyer, C; Ganslmeier, R; Heyd, V; Hawkesworth, C; Pike, AW; և այլք: (2008). «Ancient DNA, Strontium isotopes, and osteological analyses shed light on social and kinship organization of the Later Stone Age» (PDF). PNAS. 105 (47): 18226–18231. Bibcode:2008PNAS..10518226H. doi:10.1073/pnas.0807592105. PMC 2587582. PMID 19015520.
  22. Harvard Magazine, The Middle Class on the Precipice : Rising financial risks for American families, by ELIZABETH WARREN, JANUARY-FEBRUARY 2006
  23. Nicoletta Balbo; Francesco C. Billari; Melinda Mills (2013). «Fertility in Advanced Societies: A Review of Research». European Journal of Population. 29 (1): 1–38. doi:10.1007/s10680-012-9277-y. PMC 3576563. PMID 23440941.
  24. Gandotra MM, Pandey D (1982). «Differences in fertility and family planning practices by type of family». Journal of Family Welfare. 29 (1): 29–40. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  25. Matsumoto, Yasuyo; Yamabe, Shingo (2013 թ․ հունվարի 30). «Family size preference and factors affecting the fertility rate in Hyogo, Japan». Reproductive Health. 10: 6. doi:10.1186/1742-4755-10-6. ISSN 1742-4755. PMC 3563619. PMID 23363875.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  26. 26,0 26,1 26,2 26,3 «1. The American family today». Pew Research Center’s Social & Demographic Trends Project (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  27. «Parenting Myths And Facts». NPR.org.
  28. see Միջուկային ընտանիք § Notes
  29. «History of Nuclear Families». bebusinessed.com. 2017 թ․ հունվարի 3.
  30. Johnson, Miriam M. (1963 թ․ հունվարի 1). «Sex Role Learning in the Nuclear Family». Child Development. 34 (2): 319–333. doi:10.2307/1126730. JSTOR 1126730. PMID 13957857.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջուկային ընտանիք» հոդվածին։