Խոսիր ամուսնուդ պես
Խոսիր ամուսնուդ պես թուրքերեն՝ Kocan Kadar Konuş | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 2015 և մարտի 26, 2015[1] |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Kivanç Baruönü?[2] |
Դերակատարներ | Էզգի Մոլա, Մուրատ Յըլդըրըմ[3] և Մուհամմեդ Ուզուներ[3] |
Հաջորդ | Խոսիր ամուսնուդ պես: Հարսանիք |
Խոսիր ամուսնուդ պես (թուրքերեն՝ Kocan Kadar Konuş), 2014 թվականին նկարահանված թուրքական ռոմանտիկ կոմեդիա, որի գլխավոր դերերը մարմնավորում են թուրք հայտնի դերասաններ Մուրատ Յըլդըրըմը և Եզգի Մոլան։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի գլխավոր հեղինակը Քըվանչ Բարույոնյուն է։ Gecce.com-ի տվյալներով` ֆիլմը ստացել է «Տարվա լավագույն ռոմանտիկ կոմեդիա» մրցանակ[4]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Ստամբուլում 2015 թվականի մարտի 20-ին։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա ֆիլմ է տիպիկ թուրքական ընտանիքի մասին, ովքեր ցանկանում են ամուսնացնել իրեմց ավագ դստերը Էֆսունին (Եզգի Մոլա)։ Աղջիկը արդեն 30 տարեկան է և դեռ չի ամուսնացել։ Եվ ահա Էֆսունի մայրը և տատը ձեռնամուխ են լինում` աղջկան ամուսնացնելու։ Էֆսունը դպրոցական տարիքում սիրահարված է եղել իր համադասարանցուն` Սինանին (Մուրատ Յըլդըրըմ), սակայն նրանց ճանապարհները բաժանվել են։ Սակայն մի օր նրանք նորից հանդիպում են։ Էֆսունի զգացմունքները նորից են վերածնվում։ Սակայն նա չգիտի, թե ինչպես գրավի Սինանի սիրտը։ Ընտանիքը, Սինանի սիրտը նորից գրավելու համար, ձեռնամուխ է լինում Էֆսունի ոճի փոփոխությանը։ Էֆսունը իր առջև միայն մեկ նպատակ է դրել` ամուսնանալ Սինանի հետ։
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եզգի Մոլա - Էֆսուն
- Մուրատ Յըլդըրըմ - Սինան
- Նևրա Սերեզլի - Փեյքեր
- Գյուլենայ Կալկան - Գյոնյուլ
- Էբրու Չյունդուբեյօղլու - Նուր
- Էդա Էջե - Ջերեն
- Բեգյում Յոներ - Մերվե
- Գյուլ Արըչը - Տուգչե
- Մուհամմեդ Ուզուներ - Յազար
- Իսմայիլ Ինչեկարա - Օկտայ
- Ջեմ Քըլըչ - Թիմուր
- Էնիս Արըքան - Մեհմեդ
- Բուրակ Թոփալօղլու - Ալփդիրեք
- Էֆեջան Սենօլսուն - Մուրատ
- Լեյլա Էրդողան - Բուրջու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|